
Ճապոնիան, ԱՄՆ-ը և Հարավային Կորեան համատեղ վարժանքներ են սկսել ԿԺԴՀ-ի շուրջ իրադրության սրման ֆոնին

Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան դեկտեմբերի 11-ին համատեղ ռազմածովային վարժանքներ են անցկացնում Կորեական թերակղզում իրադրության սրման ֆոնին: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերի շտաբը:
«Հյուսիսային Կորեայի կողմից շարունակվող միջուկային փորձարկումների եւ հրթիռային արձակումների պատճառով մեր երկրի անվտանգության հետ կապված իրադրության սրվելու ֆոնին անցկացվող վարժանքներն ուղղված են ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի հետ համակարգման խորացմանը եւ մեր երկրների հարաբերությունների ամրապնդմանը»,- ասված է շտաբի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վարժանքները կտեւեն երկու օր: Ճապոնական կողմից վարժանքներին կամասնակցի «Տյոկայ» էսկադրային ականակիրը, իսկ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի կողմից՝ «բազմաթիվ ռազմանավեր», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: