Կոլումբիայի նախագահ Հուան Մանուել Սանթոսը հայտարարել է, թե լատինաամերիկյան որեւէ երկիր չպիտի հանդուրժի ամերիկյան ռազմական որեւէ միջամտություն Վենեսուելայում, «եւ այդ հարցն անգամ չպիտի քննարկվի»։
Հորդառատ անձրևների պատճառով Սիեռա Լեոնեի մայրաքաղաք Ֆրիթաունի փողոցները վեցածվել են հորդահոս գետերի: Տարերքի հարվածների մասին տեսանյութ է հրապարակել BF MTV-ն:
Թրամփի նախկին մեկնաբանությունները Ռուսաստանի և նրա նախագահ Պուտինի հասցեին ստեղծել էին մի կողմից պատրանք, որ կողմերը կարող են համագործակցել, մյուս կողմից մտահոգության առիթ էին դարձել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցների շրջանում:
Պեկինն անգործության չի մատնվի, եթե Վաշինգտոնը միակողմանի կարգով որեւիցե առեւտրական սահմանափակում մտցնի մտավոր սեփականության պաշտպանության պատրվակով: Չինաստանի առեւտրի նախարարությունն այսպես է արձագանքել իր առեւտրական քաղաքականության հետաքննություն սկսելուն, որը նախաձեռնել են ԱՄՆ-ում:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն առաջարկել է ժամանակավորապես հետաձգել բանավեճը Ղրիմի կարգավիճակի շուրջ եւ ուշադրությունը կենտրոնացնել Դոնբասում հրադադարի հասնելու վրա:
Օգոստոսի 11-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը պաշտոնապես ստանձնեց Իտալիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի նախագահի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Ղրիմում լորի ձվի չափով կարկուտը (20 միլիմետրից ավելի տրամագծով) ավելի քան 1,1 հազար հեկտար մրգատու ծառերի տնկարկներ է վնասել:
Օգոստոսի 15-ին ուղեւորների տարհանում է իրականացվել Լոնդոնի մետրոյի «Հոլբոռն» կայարանում այն բանից հետո, երբ այնտեղ ծխի քուլաներ են հայտնվել:
Սարսափները, որոնք մարդկանց բերեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, այլեւս երբեք չպետք է կրկնվեն:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը վստահ է, որ Կորեական թերակղզում որեւիցե ռազմակական գործողություն չի կարող տեղի ունենալ առանց Սեուլի համաձայնության, որը ձգտում է ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծել խաղաղ ճանապարհով:
Կորեական թերակղզու ճգնաժամի խորացումը կարող հանգեցնել համաշխարհային մասշտաբի կոլապսի:
Մեծ Բրիտանիան Եվրամիությանը «ժամանակավոր մաքսային միություն» կառաջարկի Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանում:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին միջազգային հանրակցությանը կոչ է արել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում ճգնաժամի կարգավորման համար օգտագործել խաղաղ, այլ ոչ թե ռազմական միջոցներ, որն, իր հերթին, պետք է ձեռնպահ մնա սադրիչ գործողություններից։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն օգոստոսի 14-ին հայտարարել է, որ որոշել է զորավարժություններ անցկացնել ամբողջ երկրի տարածքում, ինչի մասին հայտնել է EFE գործակալությունը։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ ԱՄՆ-ի նաագահ Դոնալդ Թրամփը գտնում են, որ այժմ ամենից կարեւորը ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակման կանխումն է:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել է զինվորականներին պատրաստ լինել հարված հասցնելու ցանկացած պահի այն դեպքում, եթե ինքը նման որոշում ընդունի:
Բրյուսելի կենտրոնական հրապարակում՝ Գրան Պլյասում, փռված է հարյուր հազարավոր կենդանի ծաղիկներից հյուսված գորգ:
Տվյալները տեսանելի դարձնելու մասնագետ Նեյլ Հելորանը հրապարակել է իր ստեղծած տեսահոլովակը, որտեղ գնահատվում է միջուկային պատերազմից զոհերի թիվը:
Մուտքի մոտ հյուրերին ստուգել է անվտանգության ծառայությունը: Եղիսաբեթ Երկրորդն ինքը այդ ժամանակ գտնվում էր Բալմորալում՝ Շոտլանդիայի թագավորական նստավայրում:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին մտադիր է չորս տարի հետո հրաժարվել գահից, երբ լրանա իր 95 տարին:
Սաուդյան իշխանությունները Բաղդադին խնդրել են որպես միջնորդ հանդես գալ էր Ռիադի եւ Թեհրանի միջեւ:
Թուրքական «Haberler.com» լրատվական կայքը, ներկայացրել է Աթաթուրքի ստորագրության ստեղծման պատմությունը՝ օգտվելով Հակոբի որդու՝ Տիգրան Չերչիյանի հուշերից:
Ռուսաստանը և Թուրքիան առաջիկա շաբաթներին երկու երկրների միջև առկա տնտեսական սահմանափակումների շուրջ քննարկումներ և խորհրդակցություններ են անցկացնելու:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 14-ին ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիին Ալեքսանդրիայի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Դուարթի քաղաքում վախճանվել է ամերիկացի դերասան եւ սցենարիստ Ջոզեֆ Բոլոնիան:
Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն հայտարարել է, որ Հռոմը չի կարող միայնակ հաղթահարել փախստականների ճգնաժամը: Այս մասին հայտնում է «Politico»-ն:
«Մենք պետք է հասցնենք միջկառավարական խորհրդի հերթական նիստում ներկայացնել կողմերի դիտողությունների հաշվառմամբ լրամշակված նախագիծը, որպեսզի արդեն տարեվերջին կարողանանք փաստաթուղթը ներկայացնել պետությունների ղեկավարների քննարկմանը»,-ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
«Խնդիրների մասին տեղյակ ենք, հետևում ենք դրանց: Գործընթացներ են ընթանում: Արցախի անվտանգության հետ կապված բոլոր գործընթացներին մենք ուշադիր հետևում ենք»,- նկատեց Բալայանը:
Աստանայում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ առանձնազրույցը ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը սկսել է ՀՀ վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքով: «Կարեն Վիլհելմի, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր աշխատանքում»:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: