Եվրոպացիների թվաքանակը շարունակում է արագ կրճատվել. Միքայել Մալխասյան

Պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանը գրել է.

Եվրոստատի տվյալները ցույց են տալիս, որ ԵՄ բնակչության թվաքանակը 2025թ. հատել է 450 միլիոնի շեմը, իսկ 2026 թ. դարձել է 452 մլն։ 2025թ. բնակչության թվաքանակն աճել է 1.157 միլիոնով, ինչը գրանցվել է բացառապես ներգաղթի շնորհիվ, որը պատմության մեջ երրորդ ամենաբարձր գործակիցն է ունեցել (5.6)` զիջելով միայն 2022 և 2023 թթ. ցուցանիշներին (համապատասխանաբար 6.8 և 6.4)։

Վերջին 20 տարիներին ԵՄ բնակչության թվաքանակն ավելացել է 16 միլիոնով, ընդ որում` այդ 20 տարվա յուրաքանչյուր տասնամյակում` 8 միլիոնով։ Եթե 1960-ական թթ. ԵՄ ներկայիս 27 անդամների բնակչության ընդհանուր թվաքանակը տարեկան աճում էր 3 միլիոնով, ապա 2000-ական թթ.՝ 600 հազարով։ Աճի այս պատկերի տակ թաքնված է բնակչության ձմեռը. 2012 թ. սկսած` ԵՄ-ում ավելի շատ մարդ է մահացել, քան` ծնվել, և միայն Մալթայի, Կիպրոսի, Իռլանդիայի ու Լյուքսեմբուրգի նման փոքր երկրներում է բնական աճ գրանցվում։ ԵՄ բնակչության երկու երրորդն ապրում է հինգ երկրներում` Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում ու Լեհաստանում, և բոլոր այս երկրներում մահացությունը բարձր է ծնելիությունից։

2025թ. գրանցվել են մի քանի հակառեկորդներ.

Կարդացեք նաև

  1. Ամենացածր ծնելիության բացարձակ ցուցանիշը` 3.46 մլն (չորրորդ տարին անընդմեջ ծնունդները 4 միլիոնից քիչ են, ընդ որում` առաջին անգամ` 3.5 միլիոնից ցածր)։
  2. Ամենացածր ծնելիության գործակիցը` 7.7 (2013թ. սկսած` իջել է 10-ից, 2022-2024թթ.` 9-ից ցածր)։
  3. Ամենամեծ բնական նվազումը` -1.353 մլն (ընդ որում` վեցերորդ տարին անընդմեջ ցուցանիշը միլիոնից ավելի է)։
  4. Ամենամեծ բնական նվազման գործակիցը` -2.9 (թեև մահացության բացարձակ ցուցանիշը (4.812 մլն) չորրորդ վատագույնն է, իսկ գործակիցը` հինգերորդը)։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031