
«ԱՄՆ-ում ստախոս ԶԼՄ-ները դուրս են եկել վերահսկողությունից». Թրամփ

ԱՄՆ-ում ստախոս զանգվածային լրատվամիջոցները դուրս են եկել վերահսկողությունից եւ վնաս են հասցնում երկրի վարկին: Դեկտեմբերի 10-ին այս մասին գրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում։
«Չափազանց քիչ բանավեճերի տեղիք տվեցին կեղծ եւ վարկաբեկիչ հաղորդումները, որոնք այս շաբաթ հրապարակեցին ստախոս զանգվածային լրատվամիջոցները: Դրանք դուրս են եկել վերահսկողությունից. տեղեկատվության կոռեկտ մատուցումը ոչինչ չի նշանակում դրանց համար:
Ստահոդ տեղեկատվությունը հրապարակում են, իսկ հետո այն հարկ է լինում հերքել»,- ասված է հաղորդագրության մեջ, որտեղ Թրամփը նշել է, թե այդ գործողությունները բիծ են թողնում Ամերիկայի վարկի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: