Բաժիններ՝

«Թրամփին ոտնձգությունների մեջ մեղադրող կանանց ևս պետք է անսալ». Նիկի Հեյլի

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ոտնգությունների մեջ մեղադրող կանանց պետք է անսալ: Դեկտեմբերի 10-ին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։

«Ես անասելի հպարտություն եմ զգում այն կանանց համար, ովքեր չցանկացան լռել, ես հպարտանում եմ նրանց ուժով, հպարտանում եմ նրանց համարձակությամբ»,- ասել է նա՝ մեկնաբանելով վերջին սկանդալները, որոնք կապված են մի շարք ամերիկացի օրենսդիրների հասցեին հնչած սեռական ոտնձգությունների մեղադրանքների հետ:

Դրանից հետո Հեյլիին խնդրել են ճշտել, թե նրա կարծիքով, ինչպես պետք է վերաբերվել նրանց, ովքեր հետամտումներում մեղադրում են ԱՄՆ-ի նախագահին: «Նույն բանը. կնոջը, ում էլ որ նա մեղադրի, պետք է անսալ, դա պետք է քննվի»,- պատասխանել է նա:

«Ենթադրում եմ՝ նրանք հայտարարություններ են արել նախքան ընտրությունները: Կարծում եմ, որ ամեն մի կին, որը գտնում է, որ իր իրավունքները խախտել են կամ որեւէ կերպ իր հետ վատ են վարվել, արտահայտվելու լիակատար իրավունք ունի»,- եզրափակել է դիվանագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս