«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ քաղաքապետարան
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ քաղաքապետարան
Հուլիսի 21-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել Երևան քաղաքի վարչական տարածքում գործող թվով 39 «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում։
«Արդյունքում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում, մասնավորապես՝-39 դեպք՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի,
-6 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի,
-1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,
-3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,
-1 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման։
Ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ»:

