ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մարտի 5-ին` առավոտյան ժամը 10-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մոսկվայի Շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտից, որտեղի կարդիոլոգիական վերակենդանացման բաժանմունքում էլ այժմ գտնվում է Արմեն Ջիգարխանյանը:
Լիտվան պատրաստ է պաշտպանել ԵՄ-ի արտաքին սահմանը այն դեպքում, եթե դրան մոտենան փախստականների չվերահսկվող հոսքերը: Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի փոխնախարար Էլվինաս Յանկյավիչյուսը, հայտնում է Delfi.lt-ը:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ավտոմեքենան երկրի հարավում գտնվող խոշոր ավտոմայրուղում դուրս է եկել ճանապարհից ու ընկել ճամփեզրի ջրատարը, հայտնում է Associated Press-ը:
Բազմազգ կոալիցիան վերջին օրերին 14 ավիահարված է հասցրել Իրաքում ու Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին, հայտնում է «Ուկրինֆորմը»:
Ռուսաստանը պետք է ազդի Դոնբասի աշխարհազորայինների վրա, որպեսզի հասնի ռազմական գործողությունների դադարեցման: Այդ մասին Reuters-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինկենը:
Զինված հանցախումբն ընդամենը 10 րոպեում թալանել է Արգենտինայի հյուսիսային Սանտա-Ֆե նահանգի Բեռնարդո-դե Իրիգոյեն քաղաքը, որն ունի 2000 բնակչություն, հայտնում է BBC-ն:
Նյու Յորքում գործարկվել է մետրոյի՝ աշխարհում ամենաթանկ կայարանը: 12 տարվա շինարարական աշխատանքներից հետո տրանսպորտային հանգույցը մարտի 3-ին սկսել է աշխատանքն Առեւտրի համաշխարհային կենտրոնի (WTC) երկվորյակ աշտարակների գետնախարսխի մոտ, որոնք կառուցվել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետեւանքով քանդված երկնաքերների տեղում:
«Լեւադա կենտրոնի» կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ ռուսաստանցիների մեկ երրորդը ցանկանում է, որ առաջիկա 10-15 տարում կինը զբաղեցնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը:
Նյու Յորքում ահաբեկիչների կողմից 2001թ. սեպտեմբերի 11-ին պայթեցված Համաշխարհային առևտրի կենտրոնի շենքի տեղում բացվել է աշխարհում մետրոյի ամենաթանկ կայարանը՝ World Trade Center-ը, հայտնում է LifeNews-ը:
Զիկա վիրուսի տարածողներ կարող են լինել ոչ միայն Aedes aegypti մոծակները, ինչպես ավելի վաղ կարծում էին: Այս եզրակացությանն են հանգել Օսվալդո Կրուզի հիմնադրամի (Fiocruz) բրազիլացի գիտնականները:
Բրազիլիայի ոստիկանությունը ընդգրկուն հակակոռուպցիոն հետաքննության ընթացքում խուզարկել Է երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի տունը Սան Պաոլոյում: Դա Սիլվան ինքը ձերբակալվել Է հարցաքննության համար: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
«Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության ժողովրդական պատգամավոր Օլգա Չերվակովան դիմել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը՝ խնդրելով հետաքննել երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդու սպառնալիքները՝ ուղղված լրագրող Քրիստինա Սուվորինայի դեմ վերջինիս լրագրողական պարտականությունների կատարման ժամանակ:
Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի ու Իտալիայի ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի ճգնաժամի հարցերը: Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վլադիմիրի մարզում աղետի էր ենթարկվել ՌԴ ՆԳՆ-ին պատկանող АС-350 ուղղաթիռը: Շրջանի նահանգապետ Սվետլանա Օռլովան հայտնել է, որ ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 2 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածք:
Միգրացիայի ու ներքին գործերի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը նախազգուշացրել է, որ ոչ մի դեպքում չպետք է թույլատրել սցենար, որի համաձայն՝ Եվրամիությունը պետք է հրաժարվի Շենգենյան գոտուց:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ 2017 թվականին երկրի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո մի քանի տարի պլանավորում է մնալ Վաշինգտոնում:
Կրեմլում չեն մեկնաբանում հաղորդագրությունն այն մասին, թե ով կարող է դառնալ Չեչնիայի նոր ղեկավարը Ռամզան Կադիրովի լիազորությունների ժամկետի ավարտից հետո, հայտնում է TASS-ը:
Հիլարի Քլինթոնը, ով պայքարում է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար, պատրաստ է գաղտնազերծել մի շարք նյութեր, որոնք վերաբերում են Չբացահայտված թռչող օբյեկտներին (ՉԹՕ):
Վլադիմիրի մարզում ուղղաթիռ է կործանվել, որը պատկանել է ՌԴ ՆԳՆ-ին: Ինչպես հայտնել է LifeNews-ին իրավապահ մարմիններում աղբյուրը, ուղղաթիռը կործանվել է Ներլ գետի մերձակայքում՝ Վլադիմիրի ու Իվանովոյի մարզերի սահմանին:
2015թ. ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ առաջադրվել է սեքսուալ բռնությունների 69 մեղադրանք, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի զեկույցում:
Պետդումայում «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորները կարծում են, որ անգլալեզու Vive Charlie ամսագիրը, որը իր շապիկին տեղադրել է Մոսկվայում դայակի կողմից փոքրիկ աղջկա սպանությունը պատկերող նկար, ատելություն է սերմանում հասարակությունում, հայտնում է RIA Novosti-ն:
Իսպանիայի արքայադուստր Քրիստինան, ով ամուսնու հետ մեղադրվում է ֆինանսական խարդախությունների մեջ, առաջին անգամ կանգնել է դատարանի առաջ՝ պատասխանելով ընդամենն այն հարցերին, որ նրան տվել է սեփական փաստաբանը, հայտնում է BBC- ն:
ԴԱԻՇ-ի զինյալները մոտ ժամանակներս մտադիր են ահաբեկչություններ իրականացնել եվրոպական երկրների տարածքներում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, հեռացել է Իտալիայից: Այս մասին տեղեկացնում է իտալական ANSA գործակալությունը՝ վկայակոչելով տեղական աղբյուրներին: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Բիլալը վերադարձել է Թուրքիա, սակայն Իտալիայից նրա հեռանալը հաստատվել է:
Մոսկվայի մուսուլմանների միությունը հայտարարել է դրամահավաքի մասին, որի նպատակն է օգնել ուզբեկ դայակի կողմից սպանված 4-ամյա աղջկա ծնողներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարները հույս ունեն, որ մինչև հունիսի վերջ Ուկրաինայի արևելքում կանցկացվեն տեղական ընտրություններ, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն:
ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող 1580 բանաձևը:
Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակը, բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը հայտարարել է, որ իր «Ֆանտաստիկ գազանները եւ դրանց բնակության վայրերը» վեպի էկրանավորումը բաղկացած կլինի երեք ֆիլմերից:
2013 թվականին տարածաշրջանի երեք երկրներում՝ Կանադայում, Մեքսիկայում եւ ԱՄՆ-ում, գերդոզավորումից եւ վատ սովորության առաջացրած հիվանդություններից մահացել է 43 հազար 300 մարդ: Այսպիսով, մահացության մակարդակը կազմել է 1 միլիոն բնակչի հաշվով 136,8 մահ՝ եռակի ավելի, քան միջին գլոբալ ցուցանիշը՝ 40-50 մահ 1 միլիոն մարդու հաշվով: Ըստ որում մոլորակի այն հինգ բնակիչներից մեկը, որոնք մահացել են թմրանյութերի գործածության հետեւանքով, բնակվել է Միացյալ Նահանգներում:
Շուտով բոլոր սարքերը միացված կլինեն համացանցին: Մանրամասները՝ «Ամերիկայի ձայնի» պատրաստած տեսանյությում: