Բաժիններ՝

Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան գլխավոր տոնածառի լույսերը կրկին վառվեցին

Պաղեստինի Բեթղեհեմ քաղաքի կենտրոնում տեղադրված գլխավոր տոնածառի լույսերը վերստին վառվում են, չնայած ի նշան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ բողոքի, դրան անջատման վերաբերյալ հաղորդումներին: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ տեղական զանգվածային լրատվամիջոցները հաղորդել էին, որ Բեթղեհեմի եւ Ռամալլահի գլխավոր հրապարակներում Սուրբ Ծննդյան տոնածառերի լույսերը հանգցվել էին հանրահավաքների սկսվելուց հետո:

Քրիստոսի Ծննդյան տաճարի առջեւի հրապարակում կանգնեցված է գունագեղ տոնածառ՝ զարդարված խաղալիքներով եւ դրասանգներով, որոնք փայլփլում են զանազան գույներով: Տոնածառի շուրջը փակոցներով ոչ մեծ ցանկապատ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031