
Ամերիկացի զինվորականները մեկնում են Թուրքիա

Դեկտեմբերի 12-ին Թուրքիա կմեկնեն Եվրոպայում՝ ԱՄՆ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար Քյորթիս Սքապարոտտին և ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության գեներալ Ջոզեֆ Վոթելը:
Ըստ թուրքական «Haber» կայքի՝ ամերիկացի պաշտոնյաները կհանդիպեն Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի հետ:
Հանդիպման ժամանակ կքննարկվի Սիրիայի քրդերին զինաթափելու հարցը: Աղբյուրը նշում է, որ թուրք պաշտոնյան պահանջելու է, որ Սիրիայի քրդական ուժերը լքեն թուրք-սիրիական սահմանագծին մոտ գտնվող տարածքները:
Բացի վերանշյալ հարցից, կողմերը կքննարկեն ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերություններում լարվածություն առաջացրած վերջին դեպքը, երբ նորվեգիական Սթավանգար քաղաքում անցկացվող զորավարժության ընթացքում ներկայացվել էր ցուցանակ, որում որպես թշնամի են ներկայացվել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը և ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: