Բաժիններ՝

Խաղաղության Նոբելյան մրցանակը ստացել է Միջուկային զենքի արգելման միջազգային արշավը

Այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակը դեկտեմբերի 10-ին Օսլոյում հանձնվել է Միջուկային զենքի արգելման միջազգային արշավին (International сampaign to abolish nuclear weapons, ICAN), որը միավորում է ավելի քան 100 երկրի ոչ կառավարական կազմակերպություններ։ Պատվոգիրը, նոբելյան մեդալը և 9 մլն շվեդական կրոնի (մոտ 1.1 մլն ԱՄՆ դրամ) վճարագիրը ստացան ICAN-ի գործադիր տնօրեն, Շվեդիայի քաղաքացի Բեատրիս Ֆինը, ինչպես նաև 85-ամյա ճապոնուհի Սեցուկո Տերլոուն, որը դեռահաս ժամանակ վերապրել է Հիրոսիմայի ատոմային ռմբակոծումը և հետագայում երկար տարիներ պայքարել է միջուկային զենքի արգելման համար։

«ICAN-ի գլխավոր ուղերձն այն է, որ քանի դեռ միջուկային զենքը գոյություն ունի, աշխարհն անվտանգ չի լինի։ Այդ ուղերձին արձագանքում են միլիոնավոր մարդիկ, որոնք զգում են, որ միջուկային զենքի կիրառման սպառնալիքը ներկայումս մեծ է, ինչպես երբեք՝ ոչ վերջին հերթին ԿԺԴՀ-ում իրավիճակի պատճառով»,- ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նշել է Նորվեգական նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռայս-Անդերսենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031