Մելանյա Թրամփը ցանկանում է Սուրբ Ծննդյան տոնն անցկացնել անմարդաբնակ կղզում
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը խոստովանել է, որ կգերադասեր Ծննդյան տոները հարազատների հետ անցկացնել անմարդաբնակ կղզում: Այդ մասին գրել է Washington Examiner հրատարակությունը:
«Ես տոները կանցկացնեի արեւադարձային անմարդաբնակ կղզում՝ ընտանիքիս հետ»,- պատմել է նա Վաշինգտոնում մանկական բժշկական կենտրոն կատարած այցելության ժամանակ:
Իսկ իրականում, ինչպես ճշտել է նա, նախագահի ընտանիքն ընթրիքի կհավաքվի Սուրբ Ծննդյան օրվա նախօրյակին, այնուհետեւ կգնա պատարագի, իսկ Սանտա Կլաուսի ժամանումից առաջ Թրամփներին կսպասի «եւս մեկ ընտանեկան ընթրիք»: Մելանյան երեխաներին նախազգուշացրել է չափից ավելի ուտելու վտանգի մասին՝ նշելով, որ ինքը գերադասում է առողջ սնունդը:
Այն հարցին, թե ինչ նվեր ինքը կցանկանար խնդրել Սանտա Կլաուսից, առաջին տիկինը պատասխանել է. «Խաղաղություն ամբողջ աշխարհում, առողջություն, սեր, բարություն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: