
Օդանավակայանում այրվել է «Քաթար» ավիաընկերության ինքնաթիռը

Քաթարի օդանավակայանում հրդեհ է բռնկվել. այրվել է Airbus A321 ինքնաթիռը։ Արտակարգ պատահարի ժամանակ ինքնաթիռը գտնվել է Համադ օդանավակայնի անգարում։
Վնասվել է ինքնաթիռի սրահը, ամբողջությամբ այրվել է օդաչուների հատվածը։ Նշվում է, որ հրդեհի բռնկման պատճառը վահանակի անսարքությունն է։
Ինքնաթիռը պատկանել է «Քաթար» ավիաընկերությանը։ Հրդեհի պատճառով մարդիկ չեն տուժել։