ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը դատապարտել է Գազայի հատվածին իսրայելական հարվածների ուժգնացումը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակն արձանագրել է հուլիսի 13-20-ն ընկած ժամանակահատվածում իսրայելցի զինվորականների գործողությունների հետևանքով առնվազն 57 պաղեստինցու, նրանց թվում՝ վեց երեխայի մահը:

«Վերջին օրերին իսրայելցի զինվորականները ակտիվացրել են հարվածները Գազայի հատվածին, ինչը հանգեցրել է տասնյակ պաղեստինցիների զոհվելուն և վիրավորվելուն»,- հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Թամին Ալ-Խիթանը:

«Գազայի հատվածում հրադադարի հայտարարումից ինն ամիս անց պաղեստինցիների համար նախկինի պես ոչ մի անվտանգ վայր չկա»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ քաղաքացիական բնակչության զոհվելը լուրջ մտահոգություն է առաջացնում ռազմական հանցագործությունների և այլ ծանր հանցագործությունների հնարավոր կատարման կապակցությամբ:

Ըստ Ալ-Խիթանի՝ նշված ժամանակահատվածում զոհվածներից «երեսունչորս մարդ սպանվել է Իսրայելի սահմանած «դեղին գծից» հեռու»:

Նա նշել է նաև, որ այդ գիծը մշտապես տեղաշարժվում է՝ «կյանքի համար մշտական սպառնալիք ստեղծելով, քանի որ իսրայելցի զինվորականները, դատելով ամեն ինչից, կանոնավոր կերպով կրակ են բացում պաղեստինցիների վրա միայն այդ գոտու մոտակայքում գտնվելու համար, ինչը մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031