ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը շնորհակալություն է հայտնել Չելսի Քլինթոնին՝ Բիլ և Հիլարի Քլինթոնների դստերն այն բանի համար, որ վերջինս հանդես է եկել ի պաշտպանություն նախագահական զույգի որդու՝ Բերոն Թրամփի:
Անգոլայում բացվել են ընտրատեղամասերը, որտեղ այս երկրի քաղաքացիները պետք է երկրի նախագահ ընտրեն այն բանից հետո, երբ նրա 38 տարվա անփոփոխ ղեկավարը՝ Ժոզե Էդուարդու դուշ Սանթուշը, որոշում ընդունեց իր թեկնածությունը չառաջադրել նախագահի ընտրություններում:
Ռուս-թուրքական պատվիրակությունների միջև օգոստոսի 18-22-ն ընկած ժամանակաշրջանում տեղի է ունեցել MatchMaking ֆորմատով 196 հանդիպում:
Նախնական տվայլների համաձայն՝ ոչնչացվել է 3 գրոհային:
Օգոստոսի 23-ի կեսօրից այդ շրջանում չկա էլեկտրականություն, զբոսաշրջիկներն ու տեղի բնակիչները երկյուղում են, որ առաջիկա ժամերին կարող են խնդիրներ սկսվել՝ կապված նաև ջրամատակարարման հետ:
Օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն անհատական սահմանափակումներ է կիրառել Ռուսաստանի չորս քաղաքացիների դեմ ԿԺԴՀ-ի հետ առեւտրական պարտավորագրերի պատճառով: Նրանց թվում են՝ Ռուբեն Կիրակոսյանը, Միխայիլ Պիսկլինը, Անդրեյ Սերբինը և Իրինա Խուիշը:
Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ պաուերլիֆտինգի աշխարհի չեմպիոնը մահացել է գլխին ստացած բազում հարվածների հետևանքով:
«Հնարավոր է, թեպետև հազիվ թե, բայց հնարավոր է, որ դրանից կարող է ինչ-որ դրական բան ստացվել»,- հավելել է նախագահը:
Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել են «Թալիբան» շարժման զինյալները:
Լրագրողուհին նյութ էր պատրաստում Պետեր Մադսենի և նրա «Նաուտիլուս» սուզանավի մասին: Սուզանավը կառուցվել է 2008 թվականին և այն ժամանակ համարվում էր ամենամեծ մասնավոր սուզանավն աշխարհում:
«Այսպես թե այնպես մենք կառուցելու ենք այդ պատը, նույնիսկ եթե հարկ լինի դադարեցնել սեփական կառավարության աշխատանքը»,- հայտարարել է նա Ֆինիքսում (Արիզոնայի նահանգ) իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ընթացքում:
Միացյալ Նահանգների ոչ մի նախագահ իշխանության ղեկի մոտ գտնվելու առաջին վեց ամսում չի հասել այն բանին, ինչ հաջողվել է Դոնալդ Թրամփին:
Օգոստոսի 17-ի երեկոյան միկրոավտոբուսը մարդկանց վրաերթի է ենթարկել Բարսելոնայի Ռամբլայի փողոցի շրջանում: Այդ նույն երեկոյան Կամբրիլս քաղաքում ահաբեկիչների ևս մեկ խումբ ֆուրգոնով վրաերթի է ենթարկել մարդկանց: Վերջին տվյալներով՝ մի շարք ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել 15 մարդ, ավելի քան 100-ը տուժել է: Գրոհների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
Հորդառատ անձրևներ ու քամու ուժգին պոռթկումներ են սպասվում նաև Ցյանսիի, Հունանի, Հույչժոուի, Յուննանի նահանգներում, Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում և Հայնան կղզում:
Քվինսլենդի Կենտրոնական համալսարանից էկոլոգ Ալիսթեր Մալզերը նշում է, որ վայրի բնության մեջ այդ կենդանիների նկատմամբ դիտարկումների վերջին քսան տարվա ընթացքում ոչ մի անգամ սպիտակ կոալա չի տեսել:
Դատարանի վճռով՝ վճարման գումարի մեջ մտնում են 68 մլն դոլար որպես փոխհատուցում բարոյական վնասի համար և ևս 340 մլն դոլար՝ տուգանային տուժանքի տեսքով:
«Թալաք» բառի եռակի արտասանությամբ ապահարզան նախատեսված չէ ո՛չ Ղուրանով, ո՛չ էլ շարիաթով: Այն արգելված է Պակիստանում և Բանգլադեշում, սակայն Հնդկաստանում միասնական քաղաքացիական օրենսգիրք չկա, ընտանեկան օրենսդրության հարցերը լուծվում են կրոնական սովորույթներին համապատասխան:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում առաջարկելու է խաղաղապահներ տեղակայել Դոնբասում:
Հալեպի շրջանում անօրինական ավազակային խմբավորման 47 գրոհայինից բաղկացած խումբը զենքերը վայր է դրել, որպեսզի օգտվի համաներուﬕց:
Ազիա Ֆարեն և Հալեդ Մուհամեդը 2015 թվականին իրենց չորս զավակների հետ Գերմանիա են ժամանել այն սիրիացիներին օգնություն ցուցաբերելու ծրագրի շնորհիվ, որոնք լքել են պատերազմի մեջ գտնվող հայրենիքը:
2016 թվականի փետրվարին Ազգային հիշողության ինստիտուտի աշխատակիցները 2015 թվականին մահացած գեներալ Չեսլավ Կիշչակի (ԼԺՀ-ի հանգուցային դեմքերի մեկի) տանը առգրավել, իսկ այնուհետև հրապարակել են «գաղտնի փաստաթղթեր», որոնք իբր մատնանշում են, որ Վալենսան հատուկ ծառայությունների գործակալ է եղել ԼԺՀ-ի ժամանակներում: Մասնավորապես, փաստաթղթերի մեջ կա հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մասին համաձայնագիր՝ «Լեխ Վալենսա: Բոլեկ» ստորագրությամբ:
Խոսելով Էրդողանի մասին՝ գերմանացի նախարարը նշել է. «Արդեն երկար ժամանակ է, ինչ մենք փորձում ենք Էրդողանի նկատմամբ տրամաբանական մոտեցում ցուցաբերել, բայց հասկացել ենք, որ երբեմն ավելի լավ է նրան և իր ասածները հաշվի չառնել»:
Քենեդու քանդակը Մերիլեբոն-ռոուդ բանուկ ավտոմայրուղու վրա The Sunday Telegraph թերթի ընթերցողների միջոցներով տեղադրվել էր Դալլասում 1963 թվականին նրա սպանությունից երկու տարի անց: Ընդհանուր առմամբ հանգանակվել էր ավելի քան 50 հազար ֆունտ սթեռլինգ (64,4 հազար դոլար):
Առնվազն 33 մարդ է վերքեր ստացել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում մարդատար գնացքը բախվել է դատարկ շարժակազմին, որը կանգնած էր Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիայի նահանգ) արվարձանի կայարանում:
Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են С-400 զենիթահրթիռային համալիրների վերաբերյալ պայմանագրիրը, որի համաձայն` Ռուսաստանը պետք է նշյալ համալիրները մատակարարի Թուրքիային:
Արեգակի խավարումը տնից դուրս չգալով դիտել ցանկացողների թիվն այնքան մեծ է եղել, որ NASA TV կայքը, որտեղ տիեզերական գործակալությունը վարում էր իրադարձությունների ուղիղ հեռարձակումը, խավարումից ոչ շատ առաջ շարքից դուրս է եկել:
Ինչպես վկայում են ուսումնասիրության արդյունքները, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը պաշտպանում են արևմտյան և կենտրոնական տարածաշրջաններում, իսկ հարավում և արեւելքում հիմնականում հանդես են գալիս դաշինքին անդամակցության դեմ: Դոնբասում հարցման մասնակիցների 50 տոկոսը հանդես է եկել ՆԱՏՕ-ին անդամակցության դեմ, իսկ հարցվածների 19 տոկոսը՝ կողմ:
Իրաքի իշխանությունները հուլիսի սկզբին պաշտոնապես հայտարարել են Մոսուլում ԻՊ-ի դեմ հաղթանակ տանելու մասին, որի ազատագրման գործողությունը շարունակվում էր 2016 թվականի հոկտեմբերից:
Օգոստոսի 21-ին Մոսկվայի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկում` Հյուսիսային Բուտովոյում, բացվել է հայկական արտադրանքի ցուցահանդես, որտեղ ներկայացվել են թեթև արդյունաբերության, գյուղատնտեսական վերամշակող արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրանքը, ինչպես նաև հայկական հուշանվերներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում է, որ հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ արցախյան հակամարտության կարգավորման շուրջ: