Բաժիններ՝

Ուժեղ մրցակից է, բայց այս մակարդակում դա միանգամայն սպասելի է․ «Շեմրոկ Ռովերս»-ի գլխավոր մարզիչը՝ «Արարատ-Արմենիա»-ի մասին

Իռլանդական «Շեմրոկ Ռովերսը» ժամանել է Երևան, որտեղ այսօր՝ հուլիսի 21-ին, ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում ուժերը կչափի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ։

Իռլանդական ակումբի գլխավոր մարզիչ Սթիվեն Բրեդլին նախախաղային հարցազրույցում կիսվել է սպասելիքներով, խոսել երևանյան շոգի և հայկական թիմի ուժեղ կողմերի մասին։

«Մենք սովորաբար արտագնա խաղերի այսքան շուտ չենք մեկնում, բայց հաշվի առնելով ժամային տարբերությունը, շոգ եղանակն ու այն փաստը, որ նախկինում այստեղ չենք եղել, որոշեցինք ավելի վաղ գալ: Դա թույլ տվեց ֆուտբոլիստներին նախորդ գիշեր տեղավորվել, հանգստանալ և երեկոյան նորմալ մարզում անցկացնել մարզադաշտում: Լրացուցիչ օրն այս պարագայում խիստ կարևոր էր մեզ համար»։

Անդրադառնալով հայկական ակումբին՝ մարզիչն ընդգծել է մրցակցի հարձակողական ներուժը․

«Նրանք շատ վտանգավոր են եզրերում՝ ունեն երկու իսկապես հիանալի եզրային հարձակվողներ և մի քանի որակյալ կենտրոնական կիսապաշտպաններ: «Արարատ-Արմենիան» լավ թիմ է, որը նախորդ փուլում Ռիգայի թիմի դեմ գրանցած արդյունքով շատերին զարմացրեց, բայց նրանք միանգամայն արժանի էին առաջ շարժվելուն: Նրանք լավն էին երկու խաղերում էլ: Ուժեղ մրցակից է, բայց այս մակարդակում դա միանգամայն սպասելի է»։

Նախքան Երևան ժամանելը, «Ռովերսը» Իռլանդիայի գավաթի խաղարկությունում լրացուցիչ ժամանակում 4:1 հաշվով պարտության էր մատնել «Կորկ Սիթիին»՝ մեկնարկային կազմում կատարելով միանգամից 9 փոփոխություն:

«Շատ գոհ ենք ցուցադրած խաղից: Իդեալական կլիներ հաղթել հիմնական ժամանակում, բայց միշտ չէ, որ դա ստացվում է: Երիտասարդ ֆուտբոլիստները՝ Նաջ Ռազին, Մաքս Կովալևսկին, Լյուկ Օ’Ռիգանը և վարձակալությունից վերադարձած Սիան Բարեթը, իրենց հիանալի դրսևորեցին: Երբ նրանք հնարավորություն են ստանում, պետք է ցույց տան, որ պատրաստ են, և նրանք արդարացրին սպասելիքները: Մեզ պետք է թիմի յուրաքանչյուր խաղացող»,- նշել է մարզիչը:

Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, իսկ մեկնարկը կտրվի 20։00-ին։ Հանդիպումն ուղիղ եթերով կհեռարձակվի Առաջին ալիքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031