Թրամփի ցածր վարկանիշն ու հանրապետականների խառնաշփոթը

Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում իրենց աթոռները կորցնելու վախը ստիպում է հանրապետականներին քվեարկել Թրամփի առաջարկած օրինագծերի օգտին:

Թրամփը մոտ է իր նախընտրական քարոզարշավի ընթացքում տրված կարևոր խոստումներից մեկի, այն է՝ հարկային կրճատումների կյանքի կոչմանը, որը ըստ նրա՝ աշխատատեղեր կստեղծի և կխթանի տնտեսությունը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

«Ես ձեզ սա կասեմ առանց պարծենալու: Ոչ մի նախագահ իր առաջին 10 ամիսներին այնքան ձեռքբերումներ չի գրանցել, որքան մենք: Սա ես ձեզ ասում եմ ամենայն վստահությամբ», – հայտարարել է Թրամփը:

Առողջապահության օրինագիծը տապալած և Մեքսիկայի սահմանին պատի կառուցման աշխատանքները չսկսած՝ Թրամփը այժմ փորձում է հարկային կրճատումների օրինագծի անցկացմամբ դիվիդենտներ հավաքել ու բարելավել իր վարկանիշը:

Սակայն Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքըլ Ֆլինին ներկայացված մեղադրանքները ավելի են խճճել Ռուսաստանի գործով հետաքննության ընթացքը:

«Փաստը այն է, որ ոչ մի գաղտնի համաձայնություն էլ չի եղել»,- բազմիցս հայտարարել է Թրամփը:

Ըստ հարցումների՝ Թրամփի վարկանիշը աննախադեպ ցածր է՝40%, մինչ նրա հանարապետական դաշնակիցների շրջանում ճիշտ հակառակն է, գտնում է վերլուծաբան Ռոբերտ Ջոնսը.

«Իր կուսակիցների շրջանում Թրամփի դիրքերն ամուր են: Նա վայելում է հանրապետականների գրեթե 80 տոկոսի աջակցությունը և փաստացիորեն շատ քիչ է հավանականությունը, որ ինչ-որ բան կփոխվի»:

Թրամփի աջակիցների վախը պայմանավորված է իրենց վերահսկողությունից դուրս գտնվող տնտեսական և հասարակական գործոններով, գտնում է վերլուծաբան Հենրի Օլսենը.

«Այս մարդիկ վախենում են ամերիկյան հասարակությանմեջ կորցնել իրենց տնտեսական և հասարակական դիրքը: Թրամփի հանրապետական աջակիցների մեծ մասին համախմբում է հենց այդ վախը»:

Վիրջինիա և Նյու Ջերսի նահանգներում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների տարած հաղթանակը մեծապես պայանավորված էր Թրամփի հանդեպ ժողովրդի ունեցած հակակարանքով:

Այնումենայնիվ, նույնիսկ լիբերալ վերլուծաբանները, հանձինս՝ MSNBC հեռուստաընկերության քաղաքական վերլուծաբան Ջոյ Ռիդի, կարծում են, որ Թրամփի համախոհները շարունակում են նրան հավատարիմ մնալ: Ջոյ Ռիդի կարծիքով դեմոկրատները անընդհատ ձգտում են Թրամփի օգտին քվեարկած քաղաքացիներին «ճիշտ ուղու վրա կագնեցնել»՝չգիտակցելով, որ այդ անհնար է, քանի որ Դոնալդ Թրամփը «սպիտակամորթ Օբաման» է Թրամփի աջակիցների համար:

Միաժամանակ, բազմաթիվ վերլուծաբաններ վստահ են, որ Թրամփի ցածր վարկանիշը էական ազդեցություն կունենա Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքների վրա, որի պատճառով էլ հանրապետականները իրենց աթոռները կորցնելու վախից դրդված՝ փորձում են անցկացնել Թրամփի առաջարկած օրինագծերը:

Տեսանյութեր

Լրահոս