
ԿԺԴՀ-ն ակտիվորեն կենսատեխնոլոգիաներ է զարգացնում, հնարավոր է՝ ռազմական նպատակներով. WP

ԿԺԴՀ-ի իշխանություններն աշխատանքներ են կատարում կենսատեխնոլոգիաների ոլորտում, ինչը վերջին հաշվով կարող նրանց կենսաբանական զենք արտադրելու հնարավորություն ընձեռել, սակայն առայժմ այդ գործընթացն, ամենայն հավանականությամբ, չի սկսվել: Դեկտեմբերի 10-ին այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով անունները չհայտնած պաշտոնատար անձանց եւ փորձագետների։
Հոդվածում ասված է, որ 2006 թվականին ԿԺԴՀ-ի առաջին միջուկային փորձարկումներից տակավին հինգ ամիս առաջ ամերիկյան հետախուզությունը զեկույց է հղել Կոնգրես այն մասին, որ Փենյանն իբր գաղտնի պատրաստվում է կենսաբանական զենքի ստեղծման ծրագիր գործարկել: Սակայն այն պահին հանրապետության գիտնականներն անհրաժեշտ հմտություններ չունեին:
«Տասը տարի անց այդ տեխնոլոգիական բարդությունները, դատելով ըստ ամենայնի, հաջողվել է հաղթահարել: Հյուսիսային Կորեան սրընթաց ձգտում է անհրաժեշտ սարքավորանքի ձեռքբերմանը, որը պոտենցիալ կերպով կարող է օգտագործվել կենսաբանական զենքի արտադրության նորագույն ծրագրի իրագործման համար»,- ասված է հոդվածում:
Հեղինակները, վկայակոչելով իրենց աղբյուրները, պնդում են, որ խոսքը վերաբերում է ինչպես «տոննաներով մանրէների արտադրության» ամբողջ օբյեկտների, այնպես էլ գենային վերափոխակներով զբաղվող լաբորատորիաների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: