
Բեռլինում բողոքի ակցիայի մասնակիցներն այրել են Իսրայելի դրոշները

Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո շուրջ 2,5 հազար մարդ ցույց է կազմակերպել Բեռլինում, որի ընթացքում այրել են Իսրայելի դրոշները: Այդ մասին հայտնել է Bild տաբլոիդը:
Ինչպես գրել է հրատարակությունը, դեկտեմբերի 10-ին բողոքի ակցիա է անցկացվել Նոյքյոլնի օկրուգում: Ցուցարարներն այրել են Իսրայելի դրոշներն ի նշան ԱՄՆ-ն դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու դեմ բողոքի: Ակցիայի ընթացքում ձերբակալվել է 11 մարդ:
Գերմանիայի իշխանությունները դատապարտել են ցուցարարների գործողությունները: «Մենք չենք ընդունում, երբ հրեաներին կամ Իսրայել պետությանը վիրավորում են նման ամոթալի ձեւով»,- հրատարակությանը հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: