Երկու էլեկտրագնացքներ են բախվել Մոսկվայի Կուրսկի կայարանի շրջանում:
ՆԱՏՕ-ի բազմազգ համահավաք գումարտակը, որը գլխավորում է Կանադան, ծառայության է ձեռնամուխ է եղել Լատվիայի տարածքում:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիայի իր պաշտոնակցի՝ Բինալի Յըլդըրըմի հետ Աթենքում կայացած բանակցություններում արծարծել է թուրք զինվորականների կողմից Հունաստանի օդային ու ծովային տարածքի մշտական խախտումների հարցը։
Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից չուրս գալու հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը եւ Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն Բրյուսելում սկսել են Brexit-ի շուրջը բանակցությունները:
Պիրենեյան թերակղզում հաստատված տապը Իսպանիայում երկու մարդու մահվան պատճառ է դարձել։
ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը Սիրիայի երկնքում միջադեպերի կանխման հուշագրի շրջանակներում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 7-8-ը կայցելի Գերմանիա:
Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի վրա ձվեր են նետել եւ «զելյոնկա» շփել Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի բնակիչների առջեւ նրա ունեցած ելույթի ժամանակ:
Լոնդոնի արեւմուտքում Grenfell Tower բարձրահարկ շենքում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվածների եւ անհայտ կորածների թիվը հասել է 79-ի:
Կորեայի Հանրապետությունում ատոմային էներգետիկայի զարգացմանը միտված քաղաքականությունը կդադարեցվի:
Լոնդոնում Grenfell Tower բարձրահարկ շենքում տեղի ունեցած հրդեհից հայ ընտանիք է փրկվել:
Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը համապատասխանում է արդի պահանջներին եւ վերանայման ենթակա չէ, չնայած դրանից ԱՄՆ-ի դուրս գալուն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 19-ին պաշտոնապես բացել է Լե Բուրժեի օդատիեզերական սալոնը:
Գերագույն ռադայում նախագահական կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Սպիվակովսկին հայտարարել է, որ Ուկրաինայի ղեկավար Պյոտր Պորոշենկոն ուղեւորվել է ԱՄՆ, որտեղ, ինչպես սպասվում է, բանակցություններ կվարի Միացյալ Նհանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
A380-ն ամենամեծ սերիական մարդատար ինքնաթիռն է: Դրա բարձրությունը 24 մետր է, երկարությունը՝ 73 մետր, թեւի բացվածքը՝ շուրջ 80 մետր: Հանրանավը կարող է առանց վայրԷջքի հաղթահարել ավելի քան 15 հազար կիլոմետր տարածություն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափի ավագ խորհրդականն ու փեսան՝ Ջարեդ Քուշները, պլանավորում է այս շաբաթ այց կատարել Մերձավոր Արեւելք, որպեսզի հանդիպումներ անցկացնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի եւ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները, որոնք հունիսի 19-ին սկսվում են Բրյուսելում, պետք է վերաբերեն ապագային, այլ ոչ թե ընթացիկ, այդ թվում՝ ֆինանսական խնդիրներին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Թուրքիայում ՌԴ-ի դեսպան է նշանակվել Ալեքսեյ Երխովը։
Օդանավակայանի աշխատանքի վրա հատուկ գործողությունը չի ազդել, բայց սահմանվել է անվտանգության պարագիծ:
Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհուրդը, որը հունիսի 19-ին նիստ է անցկացնում Լյուքսեմբուրգում, որոշում է ընդունել մեկ տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակիչ միջոցները՝ Ղրիմի եւ Սեւաստոպոլի բռնակցման համար:
Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլով առաջադրված հայ և հայամետ թեկնածուներից գրեթե բոլորը հաղթանակ են տարել:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիային նվիրված հաջորդ հանդիպումն Աստանայում կկայանա հուլիսի 10-ին:
Բոլոր երկրները պարտավոր են հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սիրիական «հողում» բոլոր գործողությունները համաձայնեցնել Դամասկոսի հետ:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում 223 կին է ընտրվել հունիսի 18-ին կայացած ընտրությունների արդյունքում, ինչը ռեկորդ է երկրի համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունը դաշնակիցների հետ միասին բացարձակ մեծամասնություն է նվաճել երկրի խորհրդարանի ստորին պալատում: Այդ մասին վկայում են Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ)՝ հունիսի լույս 19-ի գիշերը հրապարակված տվյալները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ ոստիկանությունը միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական գործողություն: «Ոստիկանությունը հաստատել է, որ այդ միջադեպը դիտարկվում է որպես հնարավոր ահաբեկչություն: Ես արտակարգ նիստ կանցկացնեմ»,- ասել է նա: Մեյը ցավակցություն է հայտնել տուժածներին ու նրանց ընտանիքներին: «Իմ բոլոր մտքերը նրանց հետ է, ովքեր վերքեր են ստացել, ու նրանց մերձավորների»,- նշել է նա։
Պորտուգալիայի կառավարությունն ազգային սուգ է հայտարարել երկրի կենտրոնական մասում անտառային հրդեհի զոհերի կապակցությամբ։
Ջիբրալթարի օդանավակայանի ճարտարապետները թռիչքուղին կառուցել են ավտոմոբիլային ճանապարհի վրա։ Ավտոմեքենաների և օդանավերի երթևեկությունը կարգավորվում է լուսացույցների միջոցով։
Իրաքի բանակը հունիսի 18-ին սկսել է Մոսուլի հին շրջանի վրա գրոհը. շրջանը մինչ այժմ մնում է «Իսլամական պետության» զինյալների հսկողության ներքո։
«ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան սպառնալիք չէ Հայաստանի համար։ Սա գուցե զգայական ընկալում է, որի պատճառը գուցե Թուրքիայի և Ադրբեջանի միջև սոցիալական, տնտեսական սերտ համագործակցությունն է»։