Ռուսաստանից Վրաստան է այցելել 600.000-ից ավելի զբոսաշրջիկ

Վերջին 6 ամսում Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել 600 հազարից ավելի զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա համեմատ 5%-ով ավելի է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Թոփ-10 երկրների ցանկում, որտեղից 2-րդ եռամսյակում գրանցվել է ամենաշատ այցելությունը, Եվրամիության անդամ միայն մեկ պետություն կա՝ Գերմանիան։

Նշենք, որ 2026 թվականի II եռամսյակում Վրաստանում միջազգային այցելուների թիվը նվազել է 4.5%-ով, իսկ զբոսաշրջային այցերի թիվը՝ 2.7%-ով։

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները միջազգային այցելուների թվի նվազման պատճառ են նշում երկրում տիրող քաղաքական իրավիճակը, թերի ենթակառուցվածքները և Տուրիզմի գործակալության վարած քաղաքականությունը։

«Թրաֆիք Թրավել» ՍՊԸ-ի տնօրեն Ցոտնե Ջափարիձեի պարզաբանմամբ` Վրաստանում տուրիզմը նկատելիորեն նվազել է, հատկապես արևմտյան/եվրոպական երկրներից։ Նրա խոսքով՝ Covid-19-ից հետո սահմանների բացումից ի վեր բարձր վճարունակություն ունեցող զբոսաշրջիկների թիվն այսչափ նվազած չէր եղել։

«Լեռնային հանգստավայրերի բիզնես ասոցիացիա»-ի համահիմնադիր Միրանդա Էսակիան ասել է, որ ենթակառուցվածքային խնդիրների պատճառով արևմտյան երկրներից ժամանող զբոսաշրջիկներն այլևս չեն վերադառնում։

«Վերջին 4 տարվա ընթացքում շատ զբոսաշրջիկներ էին նկատվում Իտալիայից, Գերմանիայից, Անգլիայից, որովհետև մենք ունենք հրաշալի լեռներ․ այս մարդկանց համար լեռնագնացությունը շատ գրավիչ էր։ Իրենք իրենց նախաձեռնությամբ էին գալիս. Տուրիզմի դեպարտամենտը Գուդաուրիի և ամառային Գուդաուրիի ոչ մի գովազդ չունի։ Իրենք գալիս էին, բայց, ցավոք, Գուդաուրիում այնքան մեծ են ենթակառուցվածքային խնդիրները, որ այս մարդիկ այլևս չվերադարձան։ Հուլիս ամսին ծանրաբեռնվածությունը 60% էր, հետո չեղարկվեցին բոլոր ամրագրումները, և մենք իջանք մինչև 28% ծանրաբեռնվածության»,- ասել է Միրանդա Էսակիան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031