
Եվրոպայում ձյան սաստիկ տեղումները տրանսպորտային հաղորդակցության քաոս են առաջացրել

Վերջին չորս տարում ձյան ամենասաստիկ տեղումներն ավիաչվերթերի բազմաթիվ չեղարկումների եւ ուշացումների են հանգեցրել Մեծ Բրիտանիայում: Այդ մասին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի գլխավոր օդանավակայանը՝ Հիթրոուն, առայժմ պաշտոնապես համարվում է բաց, սակայն չվերթերը կատարվում են մեծ ուշացումներով: Իշխանությունները հաղորդում են երկրի ավտոճանապարհներին ձնահյուսերի եւ վթարների, մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումների մասին:
Ավելի քան 300 չվերթ է չեղարկվել ձյան տեղումների եւ օդի զրոյական ջերմաստիճանի պատճառով Գերմանիայի ֆինանսական մայրաքաղաք Ֆրանկֆուրտում, չորս ժամով փակվել է Դյուսելդորֆի օդային նավահանգիստը: Արեւմտյան Հռենոս Վեստֆալիայի երկրամասում նկատվում են գնացքների ուշացումներ, դրանց մի մասն ուղարկվել է այլ կայարաններ:
Ֆրանսիայում 300 ուղեւորներով լաստանավը սաստիկ քամու պատճառով խրվել է ծանծաղուտը Կալեի նահավանգստի շրջանում: Ոչ ոք չի տուժել, բայց նավարկության զգալի դժվարություններ են առաջացել նավահանգիստ մտնելիս եւ այնտեղից դուրս գալիս:
Տեղատարափ անձրեւները Կորսիկայի իշխանություններին հարկադրել են փակել կղզու, նրառյալ մայրաքաղաքի օդանավակայանները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: