Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է փետրվարի 8-ին «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությանը, թե «Հայաստանի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, որպեսզի վերադարձնեն իրենց պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը»:
Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը փոխելու է ավստրալական կառավարության անդամների վարքականոնը, որում կամրագրվի ապարատի աշխատակիցների հետ սեռական կապերի մեջ մտնելու արգելքը:
Տեղի է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության փոխնախագահ Սիրիլ Ռամապոսայի երդմնակալության արարողությունը՝ որպես երկրի նոր նախագահ:
«Դա անձամբ Հայաստանին ուղղված ծանուցում չէ, այլ ընդհանուր ռուսական զենքի հանդեպ կիրառվող սանկցիաներ են, որի մասին, ի դեպ, ՀՀ իշխանություններին մենք նախօրոք էինք զգուշացնում, որ այս ճանապարհը չաշխատող ճանապարհ է»։
Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանը պաշտպանել է «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցության նախագահ Սիրիլ Ռամաֆոզայի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Ֆլորիդայի նահանգում ողբերգության պատճառը, որտեղ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 15 մարդ է զոհվել, մեղադրյալ Նիկոլաս Քրուզի հոգեկան խանգարումն է:
19-ամյա Նիկոլաս Քրուզին, որն աշակերտների վրա կրակ է բացել ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում, կանխամտածված սպանության մեղադրանք են առաջադրել 17 կետով:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Հունաստանին եւ Թուրքիային կոչ է արել շարւնակել երկխոսությունը՝ էսկալացիայից խուսափելու եւ Եգեյան ծովում տեղի ունեցած միջադեպից հետո լարվածությունը նվազեցնելու համար։
Միացյալ Նահանգները պատրաստ է կարճաժամկետ եւ երկարաժամկետ առաքելություններ իրականացնել Իրաքում եւ Սիրիայում:
Չինաստաանի մայրաքաղաքում արձանագրվել է 47 տարում հոսագոյացնող տեղումների ամենատեւական բացակայությունը:
«Նախ՝ այն, որ պայթյունավտանգ է իրավիճակը, բոլորիս համար ակնհայտ է։ Դրա վկայությունն են 2016 թվականի ապրիլյան դեպքերը։ Այդ տեսակետից հայկական կողմերը միշտ պատրաստ են ցանկացած զարգացումների»:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը տեղյակ չէ ԱՄՆ ծանուցումից, որում նշվում է ՀՀ կառավարությանը ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին:
Չինաստանում արձանագրվել է H7N4 թռչնագրիպի վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը:
Գերմանիայի մայրաքաղաքում փետրվարի 15-ին 68-րդ անգամ բացվում է Բեռլինի միջազգային կինոփառատոնը:
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Տաջիկստանի միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին համաձայնագրի վավերացմանը:
Հարավային Կորեայի ձմեռային Օլիմպիական խաղերում նորովիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է մինչեւ 232:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Թուրքիային կոչ է արել ուշադրությունը կենտրոնացնել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու վրա։
Առնվազն հինգ մարդ է զոհվել եւ 29-ը վերքեր ու այրվածքներ ստացել Պերուի անչափահասների ուղղիչ կենտրոնում բռնկած հրդեհի հետեւանքով։
Իսրայելացիների գրեթե կեսը գտնում է, որ վարչապետ Բենիամին Նաթանյահուն պետք է թողնի իր պաշտոնն այն բանից հետո, երբ ոստիկանությունը պահանջել է նրան մեղադրանքներ առաջադրել կոռուպցիայի համար:
Նիկոլաս Քրուզը, որը հրաձգություն է բացել Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցի աշակերտների վրա, դատարանի առաջ կկանգի փետրվարի 15-ին:
ԱՄՆ-ի նախագահ, Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, Սուրբ Վալենտինի կամ Բոլոր սիրահարների օրն անցկացրել է Վաշինգտոնի Բեթեսդե արդարձանում գտնվող Առողջության ազգային ինստիտուտի մանկական բաժանմունքում, որտեղ պատանի պացիենտների հետ պատրաստել է բացիկներ ու քաղցրավենիք:
Ֆլորիդայի նահանգի բոլոր պետական հիմնարկությունների դրոշները կխոնարհվեն մինչեւ փետրվարի 19-ը ի հիշատակ Փարքլենդ քաղաքի դպրոցում հրաձգության զոհերի:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում, որտեղ փետրվարի 14-ին 19-ամյա Նիկոլաս Քրուզը գնդակահարել է 17 մարդու, պարապմունքները չեղարկվել են մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը:
Համապատասխան հայտարարությունը նա արել է փետրվարի 14-ի երեկոյան այն ժամկետի լրանալուց հետո, որը նրան հատկացրել էր «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցությունը՝ հակառակ դեպքում սպառնալով փետրվարի 15-ին աջակցել ընդդիմությանը վստահության հարցի շուրջ քվեարկության ժամանակ:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի Marjory Stoneman Douglas դպրոցում հրաձգության զոհ է դարձել 17 մարդ:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ը ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին: Այս մասին «Հայկական ժամանակ» թերթին հայտնել են Երեւանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցը կամ դրանում արցախյան խնդրին անդրադարձը Հայաստանում դարձել է բավականին մեծ ուշադրության առարկա:
Մալայզիայի Սաբահի նահանգի մի ֆերմայում միաչքանի այծիկ է ծնվել:
Ապագայի թանգարանը, որտեղ ցուցադրվելու են նախագծեր եւ հայեցակարգեր, որոնք կոչված են արմատապես բարելավել մարդկանց կենսակերպն աշխարհում, պետական եւ մասնավոր կառավարման համակարգը, ինչպես նաեւ որոշել տնտեսության եւ գիտատեխնիկական ոլորտի զարգացման վեկտորը, Դուբայում կբացվի 2019 թվականին:
Ամերիկացի մասնագետները որոշել են ԱՄՆ-ում նոր գիտափորձի մասնակիցների կազմը, գիտափորձ, որը նմանակելու է դեպի Մարս թռիչքի պայմանները: