Բաժիններ՝

ՆԱՏՕ-ում Հունաստանին և Թուրքիային կոչ են արել թուլացնել լարավածությունը Եգեյան ծովում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Հունաստանին եւ Թուրքիային կոչ է արել շարւնակել երկխոսությունը՝ էսկալացիայից խուսափելու եւ Եգեյան ծովում տեղի ունեցած միջադեպից հետո լարվածությունը նվազեցնելու համար։

Լրագրողներին մեկնաբանելով իրադրությունը՝ Ստոլտենբերգը հայտարարել է, որ «այդ հարցը նախարարական հանդիպման ժամանակ քննարկել է Հունաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների հետ կայացած բանակցություններում»:

Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցներին «իրազեկել են Եգեյան ծովի արեւելյան մասում առափնյա պահպանության նավերի մասնակցությամբ միջադեպի մասին»:

«Ես ղջունում եմ այն փաստը, որ երկու վարչապետները հաղորդակցվել են հեռախոսով, ես նրանց կոչ եմ անում պահպանել ուղղակի շփում՝ ապագայում նման միջադեպերից խուսափելու համար, նվազեցնելու լարվածությունը եւ խուսափելու էսկալացիայից»,- հայտարարել է Ստոլտենբերգը:

Նա նշել է որ «Թուրքիան եւ Հունաստանը ՆԱՏՕ-ի գծով կարեւոր դաշնակիցներ են»: «Մենք ցանկանում ենք հնարավորինս ամեն ինչ անել՝ լուրջ խնդիրներից ու հակամարտության էսկալացիայից եւ երկու երկրների միջեւ լարվածությունից խուսափելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս