
Ֆլորիդայի դպրոցում հրաձգությունից հետո պարապմունքները դադարեցվել են մինչեւ շաբաթվա վերջը

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում, որտեղ փետրվարի 14-ին 19-ամյա Նիկոլաս Քրուզը գնդակահարել է 17 մարդու, պարապմունքները չեղարկվել են մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը: Այս մասին հայտնել է Բրոուարդի օկրուգի շերիֆի վարչությունը:
«Marjory Stoneman Douglas դպրոցը փակ կլինի հինգշաբթի օրը՝ 2018 թվականի փետրվարի 15-ին, եւ ուրբաթ օրը՝ փետրվարի 16-ին: Բոլոր ուսումնական միջոցառումները նույնպես չեղյալ են հայտարարված»,- մեջբերում է շերիֆի վարչությունն այն ծանուցումը, որը զետեղվել է օկրուգային դպրոցների միավորման Teitter-ում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրազեկվել է Փարքլենդի դպրոցում հրաձգության միջադեպի մասին: «Իմ աղոթքները եւ իմ ցավակցությունը Ֆլորիդայի սարսափելի ողբերգության զոհերի հարազատներին»,- գրել էնախագահն Twitter-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: