![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանն ու Տաջիկստանը փոխադարձ կճանաչեն գիտական աստիճաններն ու կոչումները
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/Karavarutyan-nist4.jpg)
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Տաջիկստանի միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին համաձայնագրի վավերացմանը:
Համաձայնագիրը վավերացման պահից կնպաստի փոխադարձ ակադեմիական շարժունակությանը և կրթության ու գիտության բնագավառում փոխադարձ համագործակցությանը:
Ըստ հիմնավորման, համաձայնագիրը վերաբերում է նաև ուսումնական հաստատություններում/կազմակերպություններում ստացած կրթության` սահմանված նմուշի այն փաստաթղթերին/տեղեկանքներին/ակադեմիական տեղեկանքներին, որոնք տրված են բարձրագույն մասնագիտական կրթության ծրագրերը չավարտած անձանց:
Համաձայնագիրը որոշակի է դարձնում երկու պետություններում կրթության մասին փաստաթղթերի փոխճանաչման հիմքը: