Շավարշ Քոչարյանը տեղյակ չէ ԱՄՆ ծանուցումից

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը տեղյակ չէ ԱՄՆ ծանուցումից, որում նշվում է ՀՀ կառավարությանը ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Շ. Քոչարյանը ժամանակ խնդրեց՝ ԱՄՆ նախազգուշացմանը ծանոթանալու համար։

Հարցին՝ դա կարո՞ղ է ազդել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վրա, փոխնախարարը պատասխանեց. «Գիտեք, եկեք առաջ չընկնենք, մենք հետևում ենք իրավիճակին, միևնույն ժամանակ՝ շահագրգիռ ենք պահպանել մեր հարաբերությունները, փոխգործակցությունը Ռուսաստանի հետ այդ դաշտում, ինչը մեր անվտանգության կարևոր բաղադրիչներից է»։

 Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728