Բաժիններ՝

Տամբովի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվել է Wildberries -ի 7 աշխատակից

Գիշերը Ռուսաստանի զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռների մատակարարման շահերից ելնելով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Օդային և ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զինատեսակներով, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքերով հասցված հարվածների հետևանքով «Օդեսա» նավահանգստում խոցվել են նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներ, որոնք օգտագործվում էին վառելիքաքսուքային նյութերի բեռնաթափման համար, ինչպես նաև վառելիքաքսուքային նյութերով պահեստարաններ, որոնք նախատեսված էին Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար։ Բացի այդ, Չեռնոմորսկի նավահանգստում և ծովային անցման ժամանակ խոցվել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխող երկու ծովային նավեր», – նշել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով Նոգինսկում նավթաբազայի տարածքում հրդեհ է բռնկվել, նավթաբազայի տարածքում բռնկման վայրի հարևանությամբ գտնվող ծննդատունը տարհանվել է, պացիենտները տեղափոխվել են այլ բուժհաստատություններ։

Հաղորդվում է նաև, որ 7 մարդ զոհվել է, ևս 24-ը վիրավորվել են այն բանի հետևանքով, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Տամբովի մարզում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031