Բաժիններ՝

Ֆլորիդացի հրաձիգը դատարանի առաջ կկանգնի փետրվարի 15-ին

Նիկոլաս Քրուզը, որը հրաձգություն է բացել Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցի աշակերտների վրա, դատարանի առաջ կկանգի փետրվարի 15-ին: Այդ մասին հայտնել են փաստաբանները:

Ըստ զանգվածային լրատվամիջոցներում ստացված տեղեկատվության՝ իրավապահ կառույցները խուզարկություն են կատարում այն տանը, որտեղ ապրել է հրաձիգը, եւ այլ վայրերում, որոնց մասին չի հայտնվում: Պարզվել է, որ Քրուզն AR-15 հրացանը, որով կրակել է դպրոցում, ձեռք էբերել 2017 թվականին՝ անցնելով հրազենի ձեռքբերման իրավունքի ստուգում:

Ոստիկանությունը, որն ուսումնասիրել էհամակարգչային կայքերը, որոնցից օգտվել է Քրուզը, հայտնաբերել է զենքի տարբեր նմուշների՝ մեծ քանակությամբ լուսանկարներ, այլ նյութեր, որոնց հիման վրա, նրանց կարծիքով՝ կարելի է ենթադրել, որ Քրուզը բռնության հակում է ունեցել:

Քրուզի նախկին համադասարանցիները կարծում են, որ հրաձիգի արարքը կարելի էր կանխատեսել: Աշակերներից մեկը CNN հեռուստաընկերությանը հայտնել է, որ Քրուզը «միշտ հետը զենք է ունեցել եւ նույնիսկ ցուցադրել է այն»: Ինչպես լրագրողներին հայտնել է տեղի շերիֆը, 19-ամյա Քրուզն ավելի վաղ եղել է այդ դպրոցի աշակերտ, սակայն հեռացվել է կարգապահական պատճառներով, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։