Բաժիններ՝

Մալայզիայում կիկլոպ-այծիկ է ծնվել

Մալայզիայի Սաբահի նահանգի մի ֆերմայում միաչքանի այծիկ է ծնվել: Արտասովոր կենդանուն ցուցադրող տեսահոլովակին ուշադրություն է դարձրել The Mirror հրատարակությունը։

Այծիկը լույս աշխարհ է եկել փետրվարի 11-ին: Տերը դրան Թուե Ջաբան է կոչել: Կենդանու տիրոջ՝ այծեր բուծող Ավանգ Ռոսլի Մաթ Թաիբի խոսքով՝ նորածին մուտանտին տեսնելու է եկել ամբողջ գյուղը:

Տերն այծիկին ցույց է տվել անասնաբույժներին, եւ նրանք նշել են, որ չհաշված անոմալիան՝ ձագը միանգամայն առողջ է: Այնուամենայնիվ, դրան ստիպված կերակրում են փողակով, քանի որ նրա բերանը շատ փոքր է, եւ չի կարողանում ծծել մոր կուրծը:

Թուե Ջաբանի անոմալիան կոչվում էցիկլոպիա: Այն հանդիպում է 16 հազար կենդանիներից մեկի մոտ, եւ ամենից հաճախ մուտացիայով ծնվածները երկար չեն ապրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728