
Ավստրալիայի կառավարության անդամներին կարգելվի սեռական կապեր ունենալ աշխատակիցների հետ

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը փոխելու է ավստրալական կառավարության անդամների վարքականոնը, որում կամրագրվի ապարատի աշխատակիցների հետ սեռական կապերի մեջ մտնելու արգելքը: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Ավստրալիայի կառավարության անդամներին կհանձնարարվի հիշել այն մասին, որ նրանք պետք է արդարացնեն երկրի բնակչության մեծ սպասումները եւ «անկախ այն բանից՝ ամուսնացած են իրենք, թե ոչ, ինտիմ կապի մեջ չմտնեն մյուս աշխատակիցների հետ»:
Այս միջոցն ընդունվել է այն բանից հետո, երբ սեռական սկանդալի կենտրոնում է հայտնվել երկրի փոխվարչապետ Բառնաբի Ջոյսը: Ինչպես պարզվել է, վարչապետի ապարատի աշխատակցուհի Վիկի Քեմփիոնը երեխայի է սպասում Ջոյսից, որը 24 տարի ամուսնացած է եւ չորս երեխա ունի:
Ընդ որում՝ աշխատակցուհին փոխվարչապետի ղեկավարությամբ աշխատում էր՝ արդեն նրա հետ սիրային կապ ունենալով: Ավելի վաղ Թեռնբուլը լրագրողներին հայտարարել էր, որ Ջոյսը նման արարքով տառապանք ու ցավ է պատճառել ինչպես իր կնոջն ու երեխաներին, այնպես է Քեմփիոնին, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: