«Այն, որ պայթյունավտանգ է իրավիճակը, բոլորիս համար ակնհայտ է». Շավարշ Քոչարյան

«Նախ՝ այն, որ պայթյունավտանգ է իրավիճակը, բոլորիս համար ակնհայտ է։ Դրա վկայությունն են 2016 թվականի ապրիլյան դեպքերը։ Այդ տեսակետից հայկական կողմերը միշտ պատրաստ են ցանկացած զարգացումների»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցին, որում չի բացառվում 2018 թվականին բռնության նոր դրսևորումների ռիսկը Ղարաբաղի հակամարտությունում։

Ինչ վերաբերում է բանակցություններին պատրաստ լինելուն, Շ.Քոչարյանը հարցադրում արեց՝ ինչի՞ մասին է խոսքը. «Բավական է հիշատակել Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը, որը միանշանակ ցույց է տալիս՝ ով ինչի է պատրաստ և ով պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջ գնալուն։ Իր ելույթով Ադրբեջանի նախագահը, նրանց համար, ովքեր դեռ չէին ընկալել, փայլուն ձևով ապացուցել է, որ Լեռնային Ղարաբաղը երբևէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն անխուսափելի է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս