Բաժիններ՝

ՉԺՀ-ում հայտնաբերել են H7N4 թռչնագրիպի վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը

Չինաստանում արձանագրվել է H7N4 թռչնագրիպի վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի Առողջապահության եւ պլանային որդեծնության գործերի պետական կոմիտեի կայքում:

«ՉԺՀ-ի Առողջապահության եւ պլանային որդեծնության գործերի պետական կոմիտեն 2018 թվականի փետրվարի 13-ին արձանագրել է H7N4 թռչնագրիպի վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը: Վարակվածը 68-ամյա կին է, որը բնակվում է Ցզյանսուի նահանգի Չանչժոուի օկրուգի Լիյանի գավառում»,- հայտնել գերատեսչությունը:

Նշվում է, որ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին կինը շփում է ունեցել կենդանի թռչունի հետ, ինչից հետո անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին նրա մոտ հայտնվել են մրսածության ախտանշաններ: Այս տարվա հունվարի 1-ին նա ընդունվել է հիվանդանոց, որտեղ նրան ախտորոշել են ծանր թոքաբորբ, հունվարի 22-ին կինը դուրս է գրվել բժշկական հաստատությունից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս