ՉԺՀ-ի հյուսիս-արեւելքում գտնվող Հեբեյի նահանգի Տանշան քաղաքում առեւտրային շահագործման են հանձնել ջրածնային վառելիքով աշխատող տրամվայը:
Ժնևյան Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բռնկված լարվածությանը զուգահեռ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են առաջիկա շաբաթների ընթացքում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:
Անցած շաբաթ «Բայդու» չինական կորպորացիան գործընկերոջ հետ համատեղ համաձայնագիր է ստորագրել ռազմավարական համագործակցության մասին, որի համաձայն, մինչեւ 2018 թվականը պլանավորում է սկսել առեւտրային անվարորդ միկրոցիրկուլյացիոն փոխադրամիջոցների փոքրամասշտաբ արտադրությունն ու փորձնական շահագործումը:
Որքան մոտենում է նոյեմբերի 24-ը, երբ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ նախատեսվում է Եվրամիության և Հայաստանի միջև նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը, այնքան ակտիվանում են տարաբնույթ խոսակցությունները՝ արդյոք կստորագրվի՞ փաստաթուղթը, թե՞ ոչ։
Կատալոնիայի խորհրդարանը ընթացակարգային երկրորդ քայլը կատարեց, քվեարկելով Իսպանիայից անջատվելու եւ անկախություն հռչակելու բանաձեւը: Սպասվածը այժմ պաշտոնական Մադրիդի դիրքորոշումն է, որի ուղղությամբ արդեն նախապես իսպանական իշխանությունները կատարել էին հայտարարություններ:
Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի տեքստը Եվրոպական միությունը հրապարակեց հոկտեմբերի 13-ին, հայ հասարակությունն ու փորձագիտական հանրությունը դրական գնահատեցին:
Իրաքի զինվորականները Էլ-Հավիջա քաղաքի մոտակայքում հայտնաբերել են եղբայրական գերեզմանոց, որտեղ թաղված է եղել ոստիկանության, զինված ուժերի 50 աշխատակից:
Նիկարագուայում սկսված տեղատարափ անձրևի հետևանքով զոհվածների թիվը հասել է յոթի:
Մեքսիկայի Հարավային Կալիֆորնիա նահանգի ծերանոցում բնռկված հրդեհը խլել է վեց մարդու կյանք: Եվս երկուսը հրդեհից տուժել են:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը իր վրա է վերցրել Կատալոնիայի կառավարության ղեկավարի գործառույթները ներկայիս ղեկավար Կարլոս Պուդչեմոնի փոխարեն եւ դրանց պատասխանատու է նշանակել իր առաջին տեղակալ Սորայե Սաենս դե Սանտամարիային:
Ֆրանսահայ հասարակական և մշակութային գործիչ Ժակ Ուլուսյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո շքանշանով:
ԱՄՆ-ն կշարունակի դիվանագիտական և տնտեսական ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ, սակայն Վաշինգտոնին հասանելի են գործողությունների այլ տարբերակներ ևս: Ինչպես
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Տարեկան մոտավորապես 300 հազար բրիտանահպատակներ աշխատանքը կորցնում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով:
Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգերի ազգային բնայգում տեսախցիկով նկարահանել են ավելի քան 30 առանձնյակներից բաղկացած գետաձիերի հոտի եւ կոկորդիլոսի բախումը:
Հոկտեմբերի 26-ին Ճապոնիայում «տենկաֆուբու» տեսակի երկու խուրման վաճառվել է 540 հազար իենով (շուրջ 4,5 հազար դոլար):
WikiLeaks կազմակերպությունը հոկտեմբերի 27-ին 100 հազար դոլար պարգեւ է խոստացել նրան, ով իրեն փաստաթղթեր կփոխանցի ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին, որոնք ամերիկյան կառավարությունը որոշել է չհրապարակել։
«Քաղաքական իրադրությունը Բաքվում և Երևանում թույլ չի տալիս կանխատեսել լուրջ, բովանդակային բանակցություններ Ղարաբաղյան հարցի շուրջ: Երկու երկրների ղեկավարությունները պատրաստվում են ներքաղաքական փոփոխությունների, ինչը թույլ չի տա լուրջ սցենարներ քննարկել Ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ, քանի որ ողջ ուշադրությունը կենտրոնացած է այս հարցի վրա»:
ԱՄՆ-ում շուրջ 3000 փաստաթուղթ է հրապարակվել 1963 թվականին նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին. 2891 փաստաթղթերից բաղկացած տվյալների բազան հասանելի է Ազգային արխիվների կայքում։
ԱՄՆ-ում գործող թմրամոլության դեմ հատուկ դատարանների դատավոր Ջերի Քոհենը փորձում է փրկել մարդկանց կյանքը թմրանյութի կախվածությունից: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Փարիզի գլխավոր խորհրդանիշի՝ Էյֆելյան աշտարակի վրա գոլֆ խաղալու հնարավորություն է հայտնվել: Մինի դաշտը, ինչպես հայտնել է BFM հեռուստաալիքը, տեղավորվել է 57 մետր բարձրության վրա։
Իտալիայի հյուսիսում գտնվող Վերոնա քաղաքի մերձակա ցորենի արտում հայտնվել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հսկայական դիմանկարը՝ Danger ստորագրությամբ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կատալոնիայի խորհրդարանի կողﬕց Իսպանիայից անկախանալու բանաձևն ընդունելուց հետո աջակցություն է հայտնել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին:
Մեծ Բրիտանիան չի ճանաչում և ապագայում էլ չի ճանաչելու Կատալոնիայի անկախության հռչակման մասին ﬕակողմանի բանաձևը:
ԱՄՆ-ի բնակիչներն ավելի հաճախ (33 տոկոս) որպես իրենց անվտանգության անմիջական սպառնալիք են դիտում «վտարակ-երկրների» քաղաքականությունը, քան ահաբեկչական խմբավորումների գործունեությունը (27 տոկոս):
Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուչդեմոնը Կատալոնիայի խորհրդարանի կողմից անկախությանը կողմ քվեարկելու որոշումն անվանել է երկար սպասված քայլ:
Կատալոնիայի խորհրդարանի՝ անկախությանը կողմ քվեարկելու որոշումը հանդիսանում է հանցավոր գործունեություն:
Հնդկաստանի հարյուր հազարավոր ընտանիքներ այս օրերին մասնակցում են Չխաթ Փուջե տոնին, որը նվիրված է Արեգակի աստված Սուրիեին:
«Միասին «այո» կոալիցիան եւ «Թեկնածուներ հանուն ժողովրական միասնության» կուսակցությունը Կատալոնիայի խորհրդարանում առաջարկություն են գրանցել հանրապետության ստեղծման վերաբերյալ:
Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին վեհաժողովի պատգամավորներին «ամենախիստ պատժով» է սպառնացել սեռական ոտնձգությունների համար՝ հորդորելով ԵԽ-ի գրասենյակային աշխատողներին՝ անհապաղ խորհրդարանի վարչակազմին իրազեկել ժողովրդական ընտրյալների կողմից անպարկեշտ վարքագծի դեպքերի մասին։