
Պեկինում արձանագրվել է 47 տարում հոսագոյացնող տեղումների ռեկորդային նվազագույն քանակը

Չինաստաանի մայրաքաղաքում արձանագրվել է 47 տարում հոսագոյացնող տեղումների ամենատեւական բացակայությունը: Ինչպես փետրվարի 15-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, Պեկինում 0,1 միլիմետր եւ ավելի տեղումներ չեն եղել վերջին 115 օրվա ընթացքում անընդմեջ։
Ինչպես նշում են օդերեւութաբանները. նախկին ռեկորդը կազմում էր 114 օր եւ տեւել է 1970 թվականի հոկտեմբերից մինչեւ 1971 թվականի փետրվարը: Հոսագոյացնող կամ արդյունավետ տեղումները կարեւոր նշանակություն ունեն գյուղատնտեսության համար, քանի որ ջրի հենց այդ մասն է, որը չի գոլորշիանում տեղալուց հետո, մնում էհողի մեջ եւ կարող է օգտագործվել բույսերի կողմից:
Պեկինում ներկայիս ձմեռը համեմատաբար ցուրտ էր. մի քանի անգամ ցուրտ ճակատը պարուրել է Չինաստանի մայրաքաղաքը, սակայն օդի չափազանց ցածր խոնավության պատճառով ձյուն չի տեղացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: