
Պերուի դեռահասների կենտրոնում հինգ մարդ է զոհվել հրդեհից

Առնվազն հինգ մարդ է զոհվել եւ 29-ը վերքեր ու այրվածքներ ստացել Պերուի անչափահասների ուղղիչ կենտրոնում բռնկած հրդեհի հետեւանքով։ Ողբերգությունը տեղի է ունեցել Տրուխիլիո քաղաքում:
Կենտրոնի տնօրեն Խուլիո Մագանի խոսքով՝ բռնկումն սկսվել է փետրվարի լույս 14-ի գիշերը բանտարկյալների՝ թշնամություն անող խմբավորումների ընդհարումից հետո: Նրանք այրել են ներքնակները, ճշտում է Peru21 պորտալը, ինչի հետեւանքով կրակը տարածվել է մյուս հարկաբաժինները:
Կրակի ծուղակում հայտնվածներին օգնելու համար իշխանություններն ստիպված են եղել քանդել ուղղիչ հաստատության պատերը: Հիվանդանոցներ է տեղափոխվել առնվազն 15 մարդ՝ այրման արգասիքների թունավորումներով, հաղորդել ՌԻԱ Նովոստին: