
ԱՄՆ-ում հայտարարել են դեպի Մարս թռիչքի նմանակման նոր գիտափորձի մասնակիցների կազմը

Ամերիկացի մասնագետները որոշել են ԱՄՆ-ում նոր գիտափորձի մասնակիցների կազմը, գիտափորձ, որը նմանակելու է դեպի Մարս թռիչքի պայմանները: Այս մասին հայտարարել է Հավայիի նահանգի համալսարանի մամուլի ծառայությունը, որն արդեն թվով վեցերորդ անգամ է կազմակերպում նման գիտափորձ, որը ֆինանսավորում է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA):
Հավայիի նահանգի համալսարանի վկայությամբ՝ այս անգամ կկազմավորվի «ամենաինտերնացիոնալ անձնակազմը»: Դրա կազմում են երկու տղամարդ (ծնունդով Կորեայի Հանրապետությունից եւ Շոտլանդիայից, որոնցից մեկը մասնագիտությամբ էկոնոմիկայի դասախոս է Տեխասի նահանգի համալսարանում, իսկ երկրորդն՝ աստղաֆիզիկոս), ինչպես նաեւ երկու կանայք (Ավստրալիայի եւ Սլովակիայի քաղաքացիներ՝ գիտության ժողովրդականացնող եւ աստղակենսաբան):
Պլանավորվում է, որ արդեն փետրվարի 15-ին նրանք հատուկ համալիր կմտնեն Մաունա Լոա քնած հրաբխի լանջին, որը հեռավոր կերպով Մարսի բնապատկեր է հիշեցնում, որտեղ արտաքին աշխարհից գործնականում լիակատար մեկուսացման մեջ կանցկացնեն ութ ամիս:
NASA-ի եւ Հավայիի նահանգի համալսարանի փորձագետները հուսով են, որ Մաունա Լոայում ընթացող մեկուսացման գիտափորձերը կօգնեն նախապատրաստելու մարդու առաջին թռիչքը դեպի Մարս, որն ԱՄՆ-ում հուսով են իրականացնելու 2030-ական թվականներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: