
«ԱՄՆ-ը պատրաստ է ԻՊ-ի դեմ պայքարի երկարաժամկետ առաքելություն իրականացնել Իրաքում և Սիրիայում». Մեթիս

Միացյալ Նահանգները պատրաստ է կարճաժամկետ եւ երկարաժամկետ առաքելություններ իրականացնել Իրաքում եւ Սիրիայում: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Թեեւ Սիրիայում ազատագրված է ԻՊ-ի հսկողության տակ եղած տարածքների 98 տոկոսը, պայքարը դեռ չի ավարտվել: Եվ մենք հանձնառու ենք իրականացնել կարճաժամկետ եւ երկարաժամկետ առաքելություններ»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: