Բաժիններ՝

«Զոհվածների թվում են ինչպես աշակերտներ, այնպես էլ չափահասներ». 17 մարդ է զոհվել Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի Marjory Stoneman Douglas դպրոցում հրաձգության զոհ է դարձել 17 մարդ: Այս մասին այտնել է Բրոուդերի օկրուգի շերիֆ Սքոթ Իսրայելը:

Փոմփանո Բիչի հոսպիտալի ներկայացուցիչ Էվան Բոուարի խոսքով՝ տեղի երեք հոսպիտալներ է տեղափոխվել 17 մարդ, այդ թվում՝ նաեւ հրաձիգ Նիկոլաս Քրուզը: Երկու վիրավորներ մահացել են վիրահատական սեղաններին, երեքը գտնվում են ծանր վիճակում, իսկ հրաձիգին հոսպիտալից պահակախմբի հսկողությամբ տարել են շերիֆի գրասենյակ, որտեղ նրան լուսանկարել են, վերցրել մատնահետքերը եւ սկսել հարցաքննել: Դպրոցի շենքում կրակոցները լսվել են պարապմունքների ավարտից քիչ առաջ՝ 14:30-ին (Երեւանի ժամանակով 23:30-ին), հաղորդել է CNN հեռուստաընկերությունը: Դրանից քիչ առաջ դպրոցում միացվել է հրդեհային տագնապի ազդանշանը: Բացառված չէ, որ դա արել է Քրուզն ինքը՝ խուճապ առաջացնելու համար:

Աշակերտների մեծ մասը փակվել է դասարաններում: Մինչդեռ 30 փամփուշտանոց պահեստատուփով կիսաավտոմատ հրացանով զինված Քրուզը գնդակահարել է բոլորին, ովքեր հայտնվել են իր ճանապարհին: Ինչպես լրագրողներին հայտնել է շերիֆը, «12 մարդ սպանվել է դպրոցում, երկուսը՝ դպրոցի շենքի մոտ, մեկը՝ փողոցում եւ երկուսն էլ մահացել են հոսպիտալում»:

«Զոհվածների թվում են ինչպես աշակերտներ, այնպես էլ չափահասներ»,- նշել է շերիֆը: Կրակողը, շերիֆի խոսքով՝ավելի վաղ սովորել է այդ դպրոցում եւ հեռացվել է կարգապահությունը խախտելու համար: Ոստիկանները նրան բռնել են ողբերգության վայրից մոտավորապես մեկուկես կիլոմետր հեռավորության վրա: Հրաձիգի այդ քայլի դրդապատճառների մասին առայժմ տեղեկություններ չկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս