Բաժիններ՝

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը հրաժարական տվեց

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման վայր է դրել պետության ղեկավարի լիազորությունները:

Համապատասխան հայտարարությունը նա արել է փետրվարի 14-ի երեկոյան այն ժամկետի լրանալուց հետո, որը նրան հատկացրել էր «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցությունը՝ հակառակ դեպքում սպառնալով փետրվարի 15-ին աջակցել ընդդիմությանը վստահության հարցի շուրջ քվեարկության ժամանակ: «Ես որոշեցի անհապաղ թողնել հանրապետության նախագահի պաշտոնը:

Չնայած համաձայն չեմ իմ կազմակերպության ղեկավարության որոշմանը, ես միշտ էլ «Աֆրիկյան ազգային կոնգրեսի» կարգապահ անդամն եմ եղել»,- ասել է Զուման: Իր ճառում նա նաեւ նշել է, թե չի վախենում ոչ անվստահության քվեից, ոչ էլ իմպիչմենտից՝ այդ ընթացակարգերը համարելով օրինական մեխանիզմ, որը թույլ է տալիս քաղաքացիներին իրենց ղեկավարներին զրկել լիազորություններից:

Հարավային Աֆրիկայի օրենսդրության համաձայն՝ նախագահի տեղակալ Կիրիլ Ռամաֆոզան, որը դեկտեմբերին Զումային փոխարինել է իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնում, կդառնա նախագահի պաշտոնակատար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս