Լիբանանահայ վարորդ Ալեքս Դեմիրճյանը գրավել է երրորդ պատվավոր հորիզոնականը Բելգիայում անցկացվող աշխարհահռչակ Total 24 Hours of Spa 24-ժամյա ավտոմրցարշավում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի Կոնգրեսին նախազգուշացնում է, որ վերջինս կես տարի ունի անօրինական միգրանտների երեխաների իրավունքների բնագավառի օրենսդրության ընդունման համար:
ԱՄՆ-ի շուրջ հինգ հազար զինծառայողներ, քաղաքացիական ծառայողներ եւ նրանց ընտանիքների անդամներ կտարահանվեն ռազմածովային օդուժի՝ Ֆլորիդայից հարավ ընկած «Քի-Ուեսթ» ռազմակայանից՝ «Իրմա» փոթորկի մոտենալու պատճառով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել են, որ Կորեական թերակղզու ճգնաժամի լուծման գործում հանգուցային դերը պետք է խաղա Չինաստանը:
Հարցազրույցի ժամանակ Զարեհը պատմեց Թեքսասում տիրող ներկայիս իրավիճակի մասին: Նա ասաց, որ քաղաքը խառնաշփոթի մեջ է, դեռ շատ հատվածներ ջրի մեջ են: Փողոցները դեռ փակ են, ընտանիքներից շատերը դեռ չեն կարողանում վերադառնալ տուն:
Կոլումբիայի կառավարությունը հորդորել է երկրում գործող «Ազգային ազատագրման բանակ» ապստամբ խմբավորմանը հնարավորինս շուտ իրենց հանձնել Հայաստանի և Ռուսաստանի գերեվարված քաղաքացի Արսեն Ոսկանյանի դին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման տվյալները ցույց են տալիս, որ, պատմության մեջ առաջին անգամ, այդ երկրի բնակիչների ավելի քան կեսն իրեն չի համարում այս կամ այն կրոնի հետեւորդ։
IBM սուպերհամակարգիչը պարզել է Սիլիկոնային հովտի «ամենազգուշավոր» ղեկավարին, հայտնում է СNBC-ն՝ վկայակոչելով Paysa պորտալի հետազոտությանը, որը տեղեկություններ է հավաքում աշխատավարձերի և թափուր աշխատատեղերի մասին:
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է նախապատրաստական աշխատանքներ տանի, որ չհրաժարվելով անվտանգության ներկայիս համակարգից՝ համագործակցության ծրագրեր մշակի այլ անվտանգության համակարգերի հետ.
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիﬕր Պուտինը շնորհավորել է ռուս և սիրիացի զինվորականներին Դեյր Զորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ տարած ﬔծ հաղթանակի կապակցությամբ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիﬕր Պուտինը սեպտեմբերի 9-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ:
2017 թվականի արդյունքներով ազգային պաշտպանության կարիքների համար Ֆրանսիայի բյուջետային ծախսերը կկազմեն 32,7 միլիարդ եվրո, ինչը 0,6 միլիարդ եվրոյով ավելի է, քան մեկ տարի առաջ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հյուսիսային Կիորեայի շուրջ ծավալված իրադրության վերաբերյալ՝ Փհենյանի հրթիռաﬕջուկային փորձարկուﬓերի ենթատեքստում, կարծիքներ են փոխանակել:
Ռուսաստանցիների շուրջ կեսը (49 տոկոս) կարծում է, որ ՌԴ-ն պետք է Սիրիայում ավարտի ռազմական գործողությունը, դրա շարունակման օգտին հանդես է գալիս հարցվածների մեկ երրորդից պակաս մասը (30 տոկոս):
Բացատրությունների հիմնական նպատակը այն է, որ Վրաստանում կայացած զորավարժություններին հայկական կողմի չմասնակցելը չպետք է քաղաքականացված մեկնաբանությունների դուռ բացի։
ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է բանակցային գործընթացի համար նպաստավոր պայմաններ ապահովելու համար, բայց այն չի կարող կողմերից մեկին կամ երկու կողմին պարտադրել ընդունել արտաքին աշխարհից թելադրված կարգավորման պայմաններ։
Ատլանտյան օվկիանոսում ձեւավորված «Իրմա» փոթորիկը հասել է հզորության հինգերորդ մակարդակին ըստ Սաֆիր-Սիմփսոնի հինգբալանոց սանդղակի:
Իրանի հակաօդային պաշտպանության «Խաթամ ալ Անբիա» ռազմաբազայի հրամանատար գեներալ Ամիր Ֆարզադ Էսմայիլին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ավիացիային, այդ թվում՝ քաղաքացիական, արգելված է մտնել Իրանի օդային տարածություն:
2017 թվականին Մեքքա հաջի՝ մուսուլմանական սուրբ վայրեր ուխտագնացության են ժամանել 2,35 մլն ուխտավորներ:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը սեպտեմբերի 5-ին ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալել է National Action արգելված բրիտանական նեոնացիստական խմբավորման չորս ենթադրյալ անդամների:
Օգոստոսի 25-ին Ռաքհայնի նահանգում բռնությունների սկսվելուց հետո Մյանմայից ավելի քան 120 հազար մարդ է փախել Բանգելադեշ:
Եմենում խոլերայի համաճարակից կարող է վարակված լինել ավելի քան 600 հազար մարդ, հիվանդացածների թիվն օրեցօր աճում է:
Ձեռնարկատեր Արամ Պետրոսյանը, որն անցյալ տարի պատանդներ էր վերցրել «Սիթիբանկ»-ի՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող մասնաճյուղում, ընդունել է տուժածի՝ 50 հազար ռուբլու քաղաքացիական հայցը:
Թուրքիայի ներկա իրդարությունը թույլ չի տալիս շարունակել բանակցությունները Եվրամիությանն այդ երկրի անդամակցության շուրջ:
Փարիզի արվարձանային Նանտեր շրջանում սեպտեմբերի 5-ից սկսվում են Ադրբեջանի կառավարության կողմից երկու ֆրանսիացի լրագրողի՝ Էլիզ Լյուսեի և Լորեն Ռիչարդի դեմ հարուցված քրեական գործի դատական լսումները:
Միջերկրական ծովում գտնվող «Ծովակալ Էսսեն» ֆրեգատը «Կալիբր» թեւավոր հրթիռներով Դեր Զորի մերձակայքում ոչնչացրել է «Իսլամական պետության» ահաբեկիչների կառավարման կետեր ու կապի հանգույցներ, ինչպես նաեւ զրահատեխնիկայի նորոգման գործարան:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երկկողմ հանդիպման ժամանակ պայմանավորվել են պաշտպանել խաղաղությունն ու կայունությունը սահմանամերձ շրջանում, որտեղ վերջերս սրվել էր տարածքային վեճը:
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) ԿԺԴՀ-ից բխող սպառնալիքը համարում են գլոբալ, այլ ոչ թե տարածաշրջանային, շարունակում են իրադրության մոնիթորինգը երկրում:
«Զարմանալի կլիներ, եթե քո դաշնակից պետությունն այդ ամենի վերաբերյալ իր տեսակետը չհայտներ, այլ հարց է, թե դու հաշվի կնստե՞ս դրա հետ, թե՞ ոչ։ Եթե հաշվի ես նստելու, ապա անեիր դա ժամանակին, որ նման տխմար իրավիճակ չլիներ, որովհետև, եթե որոշել եք՝ գնացեք, դա ձեր սուվերեն իրավունքն է։ Եթե ունեք պարտավորություններ ձեր գործընկերների նկատմամբ, ուրեմն մի արեք այն քայլը, որը չի ընդունվելու։ Եթե միացել եք մի բլոկի, էլ խաղեր մի տվեք, սա է հարցը»։
Եվրոպային անհրաժեշտ է հաջորդ գագաթնաժողովում քննարկել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների հնարավոր դադարեցումը: