Մեթիսը Թուրքիային կոչ է արել ուշադրությունը կենտրոնացնել Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի վրա. Reuters
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Թուրքիային կոչ է արել ուշադրությունը կենտրոնացնել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու վրա։
Այդ մասին, ինչպես փետրվարի 15-ին հայտնել է Reuters գործակալությունը, նա հայտարարել էԹուրքիայի իր պաշտոնակից Նուրեթին Ջանիկլիի հետ զրույցի ընթացքում, որը կայացել է փետրվարի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման շրջանակներում:
«Մեթիսը կոչ արեց վերստին կենտրոնանալ ԻՊ-ի դեմ պայքարի արշավի վրա»,- գործակալությունը մեջբերել է Պենտագոնի ղեկավարի հայտարարությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: