«Պետքարտուղար Քլինթոնի կողմից անձնական էլեկտրոնային փոստի օգտագործման գործի հետաքննության ընթացքում Հետաքննությունների համերկրային բյուրոյի հավաքած ապացույցները որոշ ասպեկտներով ուղղակիորեն հակասում են երդմամբ տրված նրա ցուցմունքներին»,- ասված է նամակում, որը պատրաստել են հսկողության եւ պետական բարեփոխման կոմիտեի ղեկավար Ջեյսոն Չաֆեթսը եւ իրավական հարցերի կոմիտեի ղեկավար Բոբ Գուդլաթը:
Հուլիսի 11-ի երեկոյան վերստին հազարավոր մարդիկ Էին դուրս եկել ԱՄՆ-ի՝ միանգամից մի քանի քաղաքների փողոցներ՝ բողոքելով աֆրոամերիկացիների նկատմամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից գործադրվող դաժանության դեմ:
Իսպանական Պամպլոնա քաղաքում 14 զբոսաշրջիկ վնասվածք է ստացել ամենամյա Սան-Ֆերմին փառատոնի շրջանակում անցկացվող ցլավազքի ժամանակ:
«Ընթացքի մեջ է»,- այդ զենքի՝ Հայաստան հասնելու մասին հարցին ի պատասխան՝ կրկնում են հայ պաշտոնյաները, բնականաբար, չխորանալով այնպիսի «մանրուքների» մեջ, որ մինչ այդ «ընթացքի վերջն» Ադրբեջանը ստանալու է անգամներով ավելի շատ ռուսական զենք:
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման սպանված առաջնորդ Ուսամա բեն Լադենի ենթադրյալ որդին խոստացել է վրեժխնդիր լինել Միացյալ Նահանգներից հոր մահվան համար:
Մեծ Բրիտանիայում պահպանողականների նոր առաջնորդ Թերեզա Մեյը հաստատել է, որ կյանքի կկոչի քաղաքացիների կամարտահայտությունը` կապված Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ հունիսի 23-ին տեղի ունեցած քվեարկության հետ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ մտադիր է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլեր:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կդիմի Կոնգրեսին Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան զինված ուժերին ուղղված ֆինանսավորումն ավելացնելու հարցով:
«Ռուսաստանն այժմ բացասական դեր է խաղում՝ զինելով երկու կողմերին: Ինձ դա կառուցողական չի թվում: Արեւմուտքն ու Ռուսաստանը պետք է համաձայնության գան եւ փորձեն կողմերի միջեւ իրական բանակցություններ խթանել, որպեսզի դրվեն խաղաղ կարգավորման հիմքերը»:
Լեհաստանում և Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի գումարտակների սպասվող տեղակայման հարցում Բելառուսն ուղիղ սպառնալիք չի տեսնում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կայացել են ԵԱՏՄ տարածքում միասնական թվային տարածության ստեղծմանը նվիրված առաջին քննարկումները:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի ազդի Եվրամիություն-Արևելյան գործընկերության երկրներ հարաբերությունների վրա: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը:
Նա հույս հայտնեց, որ հետագայում Ղազախստանը, ինչպես նաև Բելառուսը պաշտոնական հայտարարություններ կատարելիս հղում կանեն այն հայտարարությանը, որի տակ ստորագրել են իրենց երկրների արտգործնախարարները:
կանցլեր Անգելա Մերկելը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի առնչությամբ կառավարության անունից հայտարարություն անելու վերաբերյալ: Այս մասին ակտիվ հրապարակումներ են անում ինչպես գերմանական, այնպես էլ թուրքական լրատվամիջոցները:
Մեծ Բրիտանիայի Պահպանողականների կուսակցության և միաժամանակ նաև վարչապետի պաշտոնի թեկնածու Անդրեա Լիդսոմը հայտարարել է նախընտրական պայքարից դուրս գալու մասին: Այդպիսով, ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը դարձել է երկրի վարչապետի պաշտոնի միակ թեկնածուն:
Ռումինական երեք ռազմանավեր են մասնակցում ՆԱՏՕ-ի 16 անդամ պետությունների, ինչպես նաեւ «Գործընկերություն հանուն խաղաղության» մասնակից երկրների բազմազգ զորավարժություններին, որոնք սկսվել են Բուլղարիայի տարածքային ջրերում եւ Սեւ ծովի միջազգային ջրերում:
«Մենք ընդդեմ ինչ-որ մեկի չենք միավորվում: Հայաստանն անկախ, ինքնիշխան երկիր է, կարողանում է տարբերել դաշնակիցներին գործընկերներից: Հայաստանն ինչ անում է, անում է` իր պետական ու ազգային շահերից ելնելով: Մենք ՀՕՊ-ը վավերացրել ենք` ելնելով մեր ազգային շահերից»,- ասաց Շարմազանովը:
Մեր լրագրության ուղղությունը սխալ կլինի, եթե մտածենք, թե կառավարությունը պետք է դրան արձագանքի: Մեր գործը մարդկանց համար գրելն է: Որքան ավելի շատ ներկայացնենք հանրությանը քաղաքացիական հասարակության մեջ առկա խնդիրները, կբերենք նրան, որ հանրությունը խոսի»:
Վերջին շաբաթվա ընթացքում Զիկա տենդի դեպքեր են գրանցվել Սենտ-Էստատիուս կղզում: Տենդի դեպքերն աճել են` տարածվելով 54 երկրների տարածքում, որոնցից 13-ում հատկապես նորածինների մոտ նկատվում է նյարդային համակարգի խախտում:
Ամբողջ աշխարհում կատարվող սեռական բնույթի բռնի գործողությունների կեսն ուղղված է 15 տարեկան կամ ավելի փոքր աղջիկների դեմ: Զարգացող երկրներում ամեն երեք աղջիկներից մեկն ամուսնում է դեռ 18 տարին չբոլորած: Ավելի քիչ է հավանական, որ դեռահաս աղջիկներն ընդունվեն և ավարտեն միջնակարգ դպրոցը, քան դեռահաս տղաները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Չորս զինծառայողներ են զոհվել, ևս մեկը վիրավորվել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
Իրանի հարավում Սու-24 ռմբակոծիչ է կործանվել, որի օդաչուները հասցրել են ինքնանետվել:
«Խենթանալու օդ էր գագաթում: Այնտեղ հատուկ շնչառական սարքով մնացի կես ժամ, որովհետև առանց դրա հնարավոր չէ երկար մնալ այդպիսի բարձրության վրա: Սկսեցի անմիջապես հանել իմ հետ վերցրած բոլոր դրոշները…»:
Ապրիլյան պատերազմի ժամանակ (ապրիլի 3-ին) 3 արկ է ընկել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Խոդաֆերին գավառի գյուղերից մեկի մոտակայքում, որից, ինչպես հայտնել է իրանական կողմը, տուժել է միայն բարձր լարման մի էլեկտրասյուն, թեև լուրեր տարածվեցին, թե դրանցից մեկն ընկել է գյուղերից մեկում: Իրանը պաշտոնապես նախազգուշացրեց թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմին` կոչ անելով զսպվածություն դրսևորել, միաժամանակ նշելով, որ այդ երկրի տարածքի հանդեպ ոտնձգություններին արժանի պատասխան է տրվելու:
«Իր ուղերձում, ի թիվս շատ կարևոր հարցերի, Հոքինգը բարձրաձայնեց այն մասին, որ մարդկությունը պետք է միացյալ ուժերով պայքար մղի բնական աղետների, այդ թվում նաև՝ գլոբալ տաքացման դեմ պայքարում»:
Էրդողանն իր հիասթափությունն է հայտնել Մերկելին` կապված Բունդեսթագում ընդունված բանաձևի հետ:
Բրիտանական բանակի կանանց համար առաջին գծում մարտական առաջադրանք կատարելու արգելքը կհանվի:
«Վրաստանն ունի բոլոր գործիքները նախապատրաստվելու և դաշինքին անդամակցելու համար: