
Պուտինը բացեց Ղրիմի կամուրջը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Կերչի նեղուցի վրա կառուցվող կամրջի ավտոմոբիլային մասի հանդիսավոր բացմանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Կամուրջը Ղրիմը միացրել է Կրասնոդարի երկրամասի հետ եւ դարձել ամենաերկարը Եվրոպայում (19 կիլոմետր)՝ հետ թողնելով Վասկո դա Գամայի հռչակավոր կայմաճոպանավոր կամուրջը Պորտուգալիայի մայրաքաղաքում (17,2 կիլոմետր):
Շինարարության արժեքը կազմել է 6,9 միլիարդ ռուբլի: Անցուղու թողունակությունն օրական 40 հազար ավտոմոբիլ է եւ 47 զույգ գնացք, տարեկան 14 միլիոն ուղեւոր եւ 13 միլիոն տոննա բեռ: Կամրջով ավտոմոբիլային երթեւեկությունը կգործարկվի մայիսի 16-ին, հայտնել են «Ղրիմի կամուրջ» տեղեկատվական կենտրոնում: Դա կես տարով շուտ է պետական պարտավորագրով նախատեսված ժամկետից: Գնացքների երթեւեկությունը կբացվի ավելի ուշ՝ 2019 թվականին:
Церемония открытия автодорожной части Крымского моста
#Прямосейчас Владимир Путин принимает участие в церемонии открытия автодорожной части Крымского мостаВидео: ТАСС/Ruptly
Gepostet von ТАСС am Dienstag, 15. Mai 2018