
Պուտինը հայտնել է ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի անցկացման վայրն ու ժամկետները

Եվրասիական տնտեսական միության հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2018թ. նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին Սանկտ-Պետերբուրգում: Ինչպես հաղորդում է ՏԱՍ գործակալությունը, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք պայմանավորվել ենք, որ դա կլինի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին Սանկտ-Պետերբուրգում: Բոլորին հրավիրում ենք»,- ասել է Պուտինը պատասխանելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի խնդրանքին՝ ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի ժամկետների և վայրի մասին: