Չինաստանի անվտանգության նախկին նախարար Չժոու Յունականը, ում մեղադրում են կոռուպցիայի ու պետական գաղտնիքի հրապարակման մեջ, դատարանի որոշմամբ դատապարտվել է ցմահ բանտարկության, հայտնում են չինական ԶԼՄ-ները:
«Ժառանգությունը» Հայաստանի Հանրապետության փաստացի իշխանություններից եւ համահայկական կառույցներից պահանջում է քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական գործուն միջամտություն իրականացնել Սիրիայում մնացած հայության փրկության ուղղությամբ:
Այսօր Հունաստանի կոմունիստական արհմիությունները բողոքի ակցիա են կազմակերպել Հունաստանի ֆինանսների նախարարության շենքի մոտ:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահական պաշտոնին հավակնող ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը արդեն գրանցվել է Instagram սոցցանցում:
«Փոխնախագահը նշել է, որ ԱՄՆ-ն ու G7-ի իր դաշնակիցները պատրաստակամ են սահմանել հավելյալ լուրջ միջոցառումներ՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, եթե դա անհրաժեշտ լինի»:
Հայերը ԺՀԿ-ի հետ կապված որոշ մտավախություններ ունեն: ԺՀԿ-ն ընդունում է, որ անցյալին վերաբերող որոշ հարցեր կան, որոնց հետ պետք է առերեսվել: ԺՀԿ-ն էլ Թուրքիայի հասարակության պես վերափոխման գործընթացում է: Ներկայումս դա իրականացնում է իր կադրերը թարմացնելով, տարբեր հատվածների ներկայացուցիչների, կանանց առաջադրելով: Ես էլ այդ վերափոխման մի մասն եմ և դա տրամաբանական եմ համարում: Ոչ ոք թող հայ լինելս կասկածի տակ չդնի: Ինձ կուսակցության անդամներն էլ են շատ դրական ընդունում: Սկզբնական շրջանում մի փոքր ըմբոստություն եղավ, բայց հիմա ամեն ինչ կարգին է:
Այսօրվա դրությամբ դեռ հրդեհը չի մարվել՝ այրվում է 900 խմ տարողությամբ վառելիքի մեկ ամբար ու 13 ցիսեռն՝ յուրաքանչյուրը 50 խմ տարողությամբ, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Մոսկվան հրաժարվում է արտասահմանցի լրագրողների «սև ցուցակից, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանում խոշորագույն նավթային «Լուկօյլ» ընկերությունը զուտ շահույթը նավթի գնանկման հետևանքով 2015թ. առաջին եռամսյակում տարեկան արտահայտությամբ կրճատվել է 60%-ով, սակայն ընկերությունը ակնկալում է նավթի գնաճ մոտ ապագայում մինչև 1 բարելի դիմաց 75 դոլար, գրում է Reuters-ը:
ԴԱԻՇ-ի զինյալները Սիրիայի Հոմս նահանգի զինվորական օդանավակայանից քիչ հեռու պայթեցրել են գազատարի մի հատված, հայտնում է PressTV գործակալությունը:
Միջազգային վարկանշային Standard & Poor’s գործակալությունը նվազեցրել է Հունաստանի վարկային վարկանիշը ССС+-ից մինչև ССС, կանխատեսումը՝ բացասական, հայտնում է The Wall Street Journal-ը:
Ղազախստանը հաջողությամբ ավարտել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) մտնելու բանակցությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Վլադիմիր Տոլստոյը երեկ Կրեմլում ճեպազրույցի ժամանակ հրապարակել է գրականության ու արվեստի, գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում պետական մրցանակների դափնեկիրների անունները:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գնում է Բաքու, որտեղ կմասնակցի առաջին Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով բելառուսական ԶԼՄ-ներին:
Հունիսի 11-ին աշխարհի մի շարք երկրներոիմ շոկոլադասերներն ու քաղցրակերները տոնում են Շոկոլադի համաշխարհային օրը, որի ստեղծման պատմությունն սկսվում է 1995-ից Ֆրանսիայում: Հետագայում տոնն սկսեցին նշել նաև այլ երկրներում՝ Իտալիայում, Գերմանիայում, Ռուսաստանում:
«Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ մասնավոր վարկատուներին ունեցած մեր պարտքերը պետք է վերակազմավորվեն»,-ասել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը:
Ուկրաինացի լուսանկարիչ Իգոր Կոստինը, որը ենթադրաբար համարվում է առաջին մարդը, ով լուսանկարել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի պայթյունի հետևանքները 1986թ. ապրիլին, մահացել է ՃՏՊ-ի հետևանքով 78 տարեկանում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայություն՝ վկայակոչելով նրա կնոջը՝ Աննային:
«Երկու երկրներից ստացված վկայությունները, որտեղ ուղարկվել էին խաղաղարարները, մատնանշում են, որ վճարովի սեքսուալ ծառայությունները բավական տարածված են, սակայն այդ մասին հազվադեպ է հաղորդվում»,- Reuters-ը մեջբերում է զեկույցի տեքստը:
Մոսկվայում 3 «օրենքով գողեր» են ձերբակալվել, հայտնում է նորությունների «Մոսկվա» գործակալությունը:
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռեվս որոշ ժամանակ կշարունակեն տարաբնույթ մեկնաբանությունների եւ քաղաքական կանխատեսական վերլուծումների դուռ բացել։
Աշխարհասփյուռ հայությունը ողջունեց Կիլիկիո կաթողիկոսությանը՝ Թուրքիայի Սահմանադրական դատարան ապրիլի 27-ին դատական հայց ներկայացնելու համար՝ Սիսի իր պատմական նստավայրը վերադարձնելու պահանջով, որն այժմ գտնվում է Թուրքիայի Ադանա նահանգի Կոզան շրջանում: Կիլիկիո կաթողիկոսության նախկին աթոռանիստ կենտրոնը, որը հիմնադրվել է 1293 թվականին, բռնագրավվել էր թուրքական իշխանության կողմից 1921 թվականին՝ Հայոց ցեղասպանության տարիներին:
Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները հայտնել են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ցանկության մասին, հայտնում է RT-ն:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հավանություն է տվել հատուկ տրիբունալի ստեղծմանը, որի խնդիրն է քննել այն եպիսկոպոսների գործերը, ովքեր կփորձեն թաքցնել երեխաների դեմ իրենց ենթակաների գործած սեքսուալ հանցագործությունների մասին ճշմարտությունը, հայտնում է BBC- ի ռուսական ծառայությունը:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դիմել է Ադրբեջանում անցացվող առաջին Եվրոպական խաղերի հովանավորներիին՝ կոչ անելով «աչք չփակել խախտումների վրա հանուն սեփական հետաքրքրությունների ու պաշտոնապես խնդրել ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված 12 լրագրողներին ու բլոգերներին, հայտնում է haqqin.az-ը:
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին խորհուրդ է տվել վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ ու վերջինիս այլևս չդիտարկել որպես ռազմավարական գործընկեր:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիի գլխավորած պատվիրակությանը:
Եվրամիության երկրները, որոնք տուժել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներից, կարող են փոխհատուցման հույս չունենալ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք կիսում ենք հիմնարար սկզբունքը: Այն կայանում է նրանում, որ Մինսկի համաձայնագիրը ուղենշային է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար: Բարի կամքի բոլոր մարդիկ աշխատում են այն բանի վրո, որ այդ համաձայնագրերը կյանքի կոչվեն լիարժեքորեն ու թույլ տան կանխարգելել ճգնաժամն Ուկրաինայի տարածքում»:
Եվրոպական ոստիկանությունը (Europol) Իսպանիայում, Լեհաստանում, Իտալիայում կալանավորել է 49 մարդու, որոնց կասկածում են եվրոպական բանկերի հաշվեհամարներից 1 մլն եվրո գողության մեջ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Europol-ից:
ԱՄՆ-ում ոստիկանության 41-ամյա սպա Էրիկ Քեյսբոլթը հեռացել է աշխատանքից այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե նա ինչպես է կոպիտ վերաբերվում սևամորթ մի աղջկա հետ, հայտնում է euronews.com-ը: