
Ավստրալացի ալպինիստը պարանոցի կոտրվածքից հետո աշխարհի յոթ գագաթ է նվաճել

Ավստրալացի ալպինիստ Սթիվ Փլեյնը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ բոլոր մայր ցամաքների ամենաբարձր լեռնագագաթները բարձրանալով ընդամենը 117 օրում: Այդ մասին, հայտնել է The Australian հրատարակությունը:
Նշվում է, որ GPS-ի տվիչներն Էվերեստի 8848 մետր բարձրության վրա 36-ամյա Փլեյնի գտնվելը գրանցել են մայիսի 14-ին: Այսպիսով՝ մարզիկը գերազանցել է լեհ ալպինիստ Յանուշ Կոխանսկիի՝ անցյալ տարվա ռեկորդը, որը յոթ գագաթները բարձրացել է 126 օրում, գրում է հրատարակությունը: Հաղորդվում է, որ 2014 թվականին Փլեյնը Փերտի լողափին բազմաթիվ վնասվածքներ էր ստացել ալիքի հարվածից:
Բժիշկները մարզիկի մոտ ախտորոշել էին պարանոցի եւ միջողնային սկավառակների վնասվածքներ, ինչը, նրանց կանխատեսումներով՝ կարող էր հանգեցնել քայլելու ունակության կորստի: Ապաքինվելու վճռականությամբ համակված՝ Փլեյնն իր առջեւ նպատակ է դնում վեր կենալ հիվանդանոցի մահճակալից եւ նվաճել աշխարհի յոթ ամենաբարձր գագաթները:
Այս տարվա հունվարից Սթիվ Փլեյնը բարձրացել է Անտարկտիդայում Վինսոն, Հարավային Ամերիկայում Ակոնկագուա, Աֆրիկայում Կիլիմանջարո, Նոր Գվինեա կղզում Քարսթենի Բուրգեր, Ռուսաստանում Էլբրուս եւ Ալյասկայում Դենալի լեռների գագաթները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: