
Կանադայում կինը պատմության մեջ առաջին անգամ կդառնա եկեղեցու ղեկավար

Պատմության մեջ առաջին անգամ կինը կգլխավորի Կանադայի Անգլիկան եկեղեցին: Այդ մասին, հայտնել է CBC News-ը:
Մելիսա Սկելտոնը եկեղեցու արքեպիսկոպոս եւ միտրոպոլիտ կդառնա Բրիտանական Կոլումբիայի նահանգում եւ Յուկոնի տարածքում: Նոր պաշտոնից բացի, կինը կշարունակի լինել Նյու- Ուեսթմինստեր քաղաքի (Բրիտանական Կոլումբիա) թեմի եպիսկոպոսը:
«Ամենը, ինչ ես կարող եմ ասել այն մասին, որ ես Անգլիկան եկեղեցու առաջին կին միտրոպոլիտն եմ, շնորհակալ եմ Աստծուն նման հնարավորության համար, հայտարարել է Մելիսա Սկելտոնը: Նա հասակ է առել ԱՄՆ-ի հարավում փաստաբանների ընտանիքում: Ավելի վաղ Սկելտոնն առեւտրական մակնիշի կառավարիչ է աշխատել Proctor & Gamble եւ Tom՚s of Maine ընկերություններում: