Բաժիններ՝

Սի Ցզինպինը ԿԺԴՀ-ին տնտեսական օգնություն է խոստացել նրա միջուկազերծման գործընթացում. The Japan News

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԿԺԴՀ-ին հավաստիացրել է, որ Պեկինը կարող է Փհենյանին տնտեսական օգնություն ցուցաբերել նույնիսկ նրա միջուկազերծման միջանկյալ փուլերում: Չինաստանի ղեկավարն անձամբ է այդ մասին ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին հայտարարել մայիսի 7-8-ին Դալյան քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Այդ մասին հայտնել է The Japan News թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ: Ինչպես գրում է հրատարակությունը, Սի Ցզինպինն այդ բանակցությունների ընթացքում ընդգծել է, որ Փհենյանը պետք է ԱՄՆ-ի հետ համապարփակ համաձայնագիր կնքի իր միջուկային զենքի վերացման վերաբերյալ:

Դրա կատարման գործընթացում, ինչպես գրում են աղբյուրները, Պեկինը պատրաստ է փուլային տնտեսական աջակցություն ցուցաբերել ԿԺԴՀ-ին: Չինաստանին է բաժին ընկնում ԿԺԴՀ-ի արտաքին առեւտրի ծավալի մոտավորապես 90 տոկոսը, նա է նավթի ու նավթամթերքի գլխավոր աղբյուրը Փհենյանի համար:

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են ապրիլի 12-ին հանդիպում անցկացնել Սինգապուրում: Դա կլինի երկու երկրների ղեկավարների՝ պատմության մեջ առաջին ուղղակի շփումը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս