Բաժիններ՝

Պուտինը և Մակրոնը քննարկել են սիրիական կարգավորումը և ԳՀՀԾ-ի շուրջ ստեղծված իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սիրիական հակամարտության կարգավորումը, ինչպես նաեւ հավաստել են երկու երկրների հանձնառությունը իրանական միջուկային գործարքին՝ դրանից ԱՄՆ-ի դուրս գալու ֆոնին: Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:

«Պուտինը եւ Մակրոնը կարծիքներ փոխանակեցին սիրիական կարգավորման հարցերի շուրջ եւ առանձնակի ուշադրություն դարձրեցին այն իրադրության վրա, որն ստեղծվել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց հետո: Հավաստվեց Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հանձնառությունը այդ համաձայնագրի կատարմանը»,-ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ: Ռուսաստանի նախագահը նաեւ ցավակցություն է հայտնել մայիսի 12-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031