Գազայի հատվածում իսրայելական զորքերի հետ բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 59-ի
Գազայի հատվածում իսրայելական զորքերի հետ մայիսի 14-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 59-ի: Նրանց թվում է ութամսական մի երեխա, որը զոհվել է գազից: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ ընդամենը ընդհարումների հետեւանքով տուժել է ավելի քան 1,6 հազար մարդ: ԶԼՄ-ները դա համարել են «ամենարյունալի օրը 2014 թվականին Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանին հակամարտության վերսկսվելուց հետո»:
Գազայում «Վերադարձի երթի» շրջանակներում զանգվածային ելույթները չեն դադարում մարտի վերջից, երբ պաղեստինցիները նշում էին Հողի օրը: Բողոքի ակցիաները վերսկսվել են մայիսի 14-ի առավոտյան՝ կապված այն բանի հետ, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից փոխադրվել է Երուսաղեմ՝ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անցյալ տարվա դեկտեմբերի 6-ի որոշմանը համապատասխան: Ընդամենը բողոքի ակցիաների սկսվելուց հետո զոհվել է 79 պաղեստինցի, վերքեր է ստացել ավելի քան 2,2 հազար մարդ: